ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի անմիտ հայտարարությունը ծանր հետևանքներ է ունենալու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բանակում 5-րդ շարասյան առկայության և 44-օրյա պատերազմը լրտեսների, գործակալների պատճառով պարտվելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը իսկական ցնցումներ է առաջացրել ոչ միայն հասարակության, այլև անգամ իշխանության տարբեր օղակներում։

Նույնիսկ Փաշինյանի մերձավոր զինակիցներն են հասկանում այս խոսքերի վտանգավորության աստիճանը, հատկապես այն պայմաններում, երբ Փաշինյանի այդ հայտարարությունը լրջորեն վնասում է հայկական բանակի հեղինակությանն ու մարտունակությանը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ Ազգային ժողովում այդպես էլ չի մանրամասնել իր անմիջական ղեկավարի վիճահարույց հայտարարությունները, նշել, թե կա նման երևույթ, և շատերն աշխատում են ի վնաս Հայաստանի։

Թեև Պապիկյանը որևէ անուն չի տվել, սակայն սենսացիոն հայտարարություն է արել, ինչը ևս վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։ Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը դրսի ուժերին մեղադրում է բանակը խարխլելու մեջ։ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն ավելի զգույշ էր, նա, ընդհանրապես հեռացել է 5-րդ շարասյան գործակալական ցանցերի մասին հարցերն անպատասխան թողելով, միայն նշելով, թե ԱԱԾ-ում ամեն ինչ մաքուր է, իսկ ԱԱԾ-ում 5-րդ շարասյան առկայության մասին հայտարարել էր հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։

Ի դեպ, միայն 2022 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը 143 քրեական գործ է հարուցել զինված ուժերի զինծառայողների նկատմամաբ։ Քրեական գործերից 17-ը հարուցվել է պետական դավաճանության, 47-ը՝ կոռուպցիայի, 9-ը՝ զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։

Բացի այդ անցած տարի ԱԱԾ քննչական վարչությունում պետական դավաճանության և լրտեսության դեպքերով 26 քրեական գործ է քննվել, 51 պատասխանողներով, սակայն մամուլում սպրդած տեղեկությունները հայտնի և անհայտ կասկածյալների վերաբերյալ չափազանց անլուրջ են, որպեսզի միայն այդ դեպքերով հնարավոր լիներ բացահայտ մեղադրանքներ ուղղել հայկական բանակի կամ զինվորականության ուղղությամբ։

Հատուկենտ դրվագներով՝ հայկական բանակի հեղինակությունը վնասելու՝ Նիկոլ Փաշինյանի այս քայլը չափազանց վտանգավոր հետևանքներ է ունենալու, իսկ գործող իշխանությունը որևէ կերպ չի մանրամասնում։ Թերևս, այս դիսկուրսը սպառնում է լուրջ խնդիրներ հարուցել Հայաստանում կամ այն պետք է ի վերջո դադարեցնել, կամ էլ հանրությունը պարտավոր է լինելու հստակ պատասխաններ պահանջել գործող վարչախմբից։

Հասկանալի է, որ Փաշինյանն ամեն ինչ անում է պարտության մեղքը իր վրայից թոթափելու համար, ինչը, սակայն, նրան այդպես էլ չի հաջողվելու։

Մարիաննա Սաֆարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular