ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ՀՀ-ն Սև լճի 20%-ի համար կռիվ չի անում, ապա Զանգեզուրի միջանցքի համար ինչո՞ւ պետք է կռիվ անի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ Բեռլինում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ Ալիեւը անդրադարձել է Զանգեզուրի միջանցքի հարցին։ 
«Ընդգծվել է, որ Հայաստանը՝ խուսափելով եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարումից, խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի իրականացմանը»,-մեջբերում են ԶԼՄ-ները: 


Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ որևէ կետ չկա: Խոսքը գնում է կոմունիկացիաների բացման մասին, ընդ որում՝ նման  պարտավորություն ունի  նաև ադրբեջանական կողմը : Ալիևը միջանցքի երազանքի մասին մեկ անգամ չէ, որ ակնարկել է և նույնիսկ սպառնում էր ուժով բացել այդ միջանցքը: Սա նման ոչ կոռեկտ ձևակերպմամբ առաջին դեպքն էր, երբ Ալիևը մեղադրեց Հայաստանին, միջանցք տրամադրելու պարտավորությունը չկատարելու մեջ: 


Նոյեմբերի 9-ի հայտարարությանը հղում է անում մի կողմ, որը խախտել և շարունակում է խախտել հայտարարության բոլոր կետերը: Նախ ամրագրված էր, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կային նոյեմբերի 9-ի դրությամբ, որից հետո Հայաստանի իշխանության պայմանավորվածությամբ և Արցախի իշխանության ձեռամբ հանձնվեցին Արցախի մի շարք բնակավայրեր՝ Շուշին, Քարվաճառը, Աղդանի և Մարտունու շրջաններից հատվածներ, հետո Լաչինչը, Աղավնոն, Սուսը, Ադրբեջանը նոր էսկալացիայի դիմեց Փառուխում և այլն:

Բացի դա, այդ հայտարարությունից հետո, այս պահի դրությամբ հարևան բռնատիրական երկիրը օկուպացրել է ՀՀ տարածքի 150 կմ քառ.: Նոյեմբերի 9-ի հայտարարության մյուս կետով է պարտավորվում էին գերիներին փոխանակել բոլորը բոլորի դիմաց սկզբունքով, ինչը փաստացի չի արվել, ավելին՝ Ադրբեջանը Հայաստանին գերիներ է վերադարձրել ինչ-որ պահանջ կատարելու դիմաց՝ ականապատ տարածքների քարտեզներ և այլն:

Ըստ նույն հայտարարության, Բաքուն պետք է Լաչինի միջանցքով ապահովեր տրանսպորտային հաղորդակցությունը և մարդկանց անխոչընդոտ տեղափոխումը, որը շուրջ 3 ամիս է ինչ փակ է: Այս բոլորը հիմնական կետերը շուրջ 3 տարի չկատարող Ալիևն այսօր նոր հայտարարության կետերը չկատարելուց է խոսում: Սա առնվազն ապացույց է այն մասին, որ ախորժակն ուտելիս է բացվում: Երբ ՀՀ իշխանությունը հայտարարում էր, որ Սև լճի 20 տոկոսի համար կռիվ չի անելու, 6 կմ տարածքի համար կռիվ անելու ռեսուրս չուներ, հիմա էլ տարամաբանական հարց է առաջանում՝ եթե ՀՀ-ն Սև լճի 20 տոկոսի համար կռիվ չի անում, ապա Զանգեզուրի միջանցքի համար ինչո՞ւ պետք է կռիվ անի:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular