ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հակառուսական հերթական քայլը. Սուտը բռնվեց հաշված ժամերի ընթացքում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում մի շարք արտահայտություններ է արել, որոնք հերթական անգամ վտանգում են Հայաստանը։

Մասնավորապես նա հայտարարել է, թե իր տպավորությամբ՝ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ցանկանալով կամ չցանկանալով հեռանում է Հայաստանից։

Այն, որ ՀԱՊԿ-ն և այնտեղ առաջին ջութակ Ռուսաստանը բնավ էլ մտադիր չեն հեռանալ Հայաստանից, պարզ է նույնիսկ ամենապարզամիտ շարքային քաղաքացուն, բայց ոչ երբեք Նիկոլ Փաշինյանի թիմին և նրա երկրպագուներին։ Ըստ էության, ստացվում է, որ այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը հիմքեր է դնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից ինչ-որ պահի դուրս գալու համար։

Փաշինյանը նաև անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցին, խրոխտ տոնով հայտարարել, թե արձանագրել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տեղի ունեցած միջադեպերի մասին։

Թե ի՞նչ է ասել Վլադիմիր Պուտինը և ի՞նչ պայմանավորվածությունների է հանգել Նիկոլ Փաշինյանը, որևէ բառ այդպես էլ լրագրողներին չի հաջողվել ստանալ, փոխարենը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Երևանը պատրաստ է մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։ «Երեկ դրա մասին նույնիսկ խոսել են Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ»։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել էր մեկնել Մոսկվա՝ մասնակցելու Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ նախապես համաձայնեցված հանդիպմանը ՝ պատճառաբանելով Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով ստեղծված իրավիճակը։

Փաշինյանը պնդում է, թե Երևանի սուր որոշումը սուր ճգնաժամային իրավիճակի հետ էր կապված և հանդիպումը բոյկոտելու նպատակ չի եղել։ «Այդ իրավիճակում անհրաժեշտ էր, որ նախարարը լինի Երևանում, մենք ասել ենք, որ հանդիպումը չեղարկեն»,- նշել է Փաշինյանը։

Ի դեպ, հաշված ժամերի ընթացքում,վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի սուտը բացահայտվել է, պարզվում է, որ այն օրը, երբ պետք է Արարարտ Միրզոյանը գտնվեր Ռուսաստանում և բանակցեր խաղաղության պայմանագրի շուրջ ռուսական տարբերակով, Միրզոյանը գտնվել է Երևանում, սակայն ոչ թե իր աշխատասենյակում, այլ հիփոթեքային վարկի պայմանագիր է ստորագրել և շքեղ առանձնատուն գնել Կոտայքի մարզի Քասախ գյուղում։

Թերևս Փաշինյանը այս կերպ փորձում է Ռուսաստանին համոզել, թե ինքը դեմ չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական տարբերակին, սակայն գործողությունները բոլորովին հակառակ են վկայում։

Սարգիս Ավետիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular