ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկախ ամեն ինչից, հասարակությունը միշտ դժգոհ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարեկի արձակած կրակոցից քաղաքացի է մահացել: Սա առաջին դեպքն է երբ պարեկային ծառայողը զենքի գործադրման  է դիմում, որի արդյունքում ենթադրյալ հանցագործը մահանում է: Ըստ Պարեկային ծառայության մասին օրենքի՝ Պարեկային ծառայողները պարտականությունները կատարելիս իրավունք ունեն գործադրել իրենց տրամադրության տակ գտնվող հատուկ միջոցները՝


1) քաղաքացիների և ոստիկանության ծառայողի վրա կատարվող հարձակումը խափանելիս,
2) ոստիկանության ծառայողին կամ հասարակական կարգի պահպանության և հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց հասարակական կամ ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում,
3) իրավախախտման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս,
4) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ: 


Ստացվում է՝ կրակոց արձակած պարեկը գործել է օրինականության սահմաններում, բայց համացացում և հատկապես ֆեյսբուքյան հանրության շրջանում միայն մեղադրանքներ են, թե կարելի էր կացինը ձեռքին, ագրեսիվ վարք ունեցող քաղաքացու գործողությունները կանխել առանց կրակոցի, ով նաև գողության փորձ կատարելու մեջ էր կասկածվում: 


Փետրվարի 10-ին Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում Համեր մակնիշի ավտոմեքենայի վարորդն, ով այդ պահին գտնվում էր թմրանյութի ազդեցության տակ, անկանոն վարում էր մեքենան, այդ նույն հասարակությունը պարեկային ծառայությանը մեղադրում էր չկրակելու և այդ մարդուն չսպանելու համար, ծաղրում էին պարեկների աշխատանքը, դիտարկում էին այն որպես անգործություն: Այն դեպքում, երբ վարորդը զիված չէր, իսկ հրազենը կիրառվում էր, միայն քաղաքացուն կանգնեցնելու համար, ինչը ևս ոստիկանների գործողության նպատակն էր, նաև հաշվի էր առնվում այն, որ քաղաքում բազմաթիվ մեքենաներ և անցորդներ կան:


 Ստացվում է, որ անկախ ամեն ինչից հասարակությունը միշտ դժգոհ է, միշտ գիտի թե ով և ինչ պետք է անի: Մի քանի ժամում մե՛կ հմուտ քաղաքագետ են և գիտեն թե ում հետ և ինչ է պետք բանակցել, մե՛կ վերածվում են ոստիկանական փորձագետի, մեկ էլ առողջապահության կազմակերպչի, որն էլ մեծ խնդիր է պետության կայացման գործում:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular