ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավապահները կամաց-կամաց մոտենում են նաև ձկան հոտած գլխին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կորոնավիրուսի դեմ պայքարի գործով ձերբակալվել է 11 անձ, այդ թվում առողջապահության նախկին փոխնախարար, այժմ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը: Վերջինիս կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն նիստը դատարանը հետաձգեց:

Սիմոնյանը Թորոյանի մոտ ընկերն է, խոսվում է նաև քավոր-սանիկ հարաբերությունների մասին: Ընդ որում, նա Արսեն Թորոսյանի հետ աշխատած միակ փոխնախարարը չէ, ում մեղադրանք է առաջադրված: ԱՆ նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Գործով մյուս մեղադրյալը՝ Ռազմիկ Աբրահամյանը, ում մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող, ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, խոստովանել է իր մեղքը:

Այն ժամանակ էլ Թորոսյանը հայտնում էր, որ չի վստահում իրավապահ համակարգին, դատարանում էլ որպես վկա հարցաքննվելիս նիստի ավարտին ներկայացրած խոսքերում անհամապատասխանություն կար Աբրահամյանի փաստաբանի ասածների հետ: Արսեն Թորոսյանը, ով շուրջ 10 տարբեր դատական գործերով է անցնում մեկ անգամ չէ, որ խոսում է իրավապահներին և դատարաններին չվստահելու մասին: Նա բացահայտ հայտարարում էր այն ժամանակ, երբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի նախկին տնօրեն Միքայել Մինասյանի գործով դատարանն իրեն պատավորեցրեց ներողություն խնդրել Մինասյանից, որը Թորոսյանը երկար ժամանակ խուսափում էր անելուց: 
Հիմա էլ, անդրադառնալով այս գործին, ասում է, որ ոչ պատշաճ քննություն է ընթանում, վատ մասնագետներ են հաշվեքննիչ պալատում աշխատում, որ բժիշկների 2 տարվա անձնուրաց աշխատանքը ջուրն են գցում և այլն: Իհարկե, հարձակումը լավագույն պաշտպանությունն է:

Թորոսյանը հենց սա էլ ընտրել է, բայց արդյո՞ք թիմակիցները չեն հուշում, որ կասկածի տակ է դրվում իրենց կողմից համակարգային բարեփոխումներն իրավական համակարգում՝ սեփական շահերը վեր դասելով: Իրավապահները կամաց-կամաց մոտենում  են նաև ձկան հոտած գլխին: 

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular