ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձուկը գլխից է հոտած, բայց արմատախիլ չեն անում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված: Այս մասին 2022թ մայիսին Հաագա կատարած այցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ընդհանրապես Հայաստանում ես հիմա ավելի հաճախ ասում եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության հիմնական բրենդն է, որով այս օրերին մեր երկրին ճանաչում է միջազգային հանրությունը, մասնավորապես՝ Եվրոպայում, Եվրամիությունում: Պետք է ընդգծեմ, որ սա ընդամենն իմ գնահատականը չէ, որովհետև միջազգային այն ինստիտուտները, որոնք զբաղվում են ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, մամուլի, խոսքի ազատության գլոբալ հետազոտություններով, արձանագրում են այդ իրողությունը: Պետք է արձանագրեմ, որ 2021 թվականին առաջին անգամ Հայաստանը միջազգային ժողովրդավարական ինստիտուտների կողմից դասակարգվել է ընտրական ժողովրդավարություններ ունեցող երկրների շարքը, և սա համարում եմ կարևոր ձեռքբերում: Կոռուպցիայի դեմ պայքարի կամ կոռուպցիայի ընկալման համաթվերում վերջին տարիներին, վերջին չորս տարվա ընթացքում Հայաստանը հսկայական առաջընթաց է արձանագրել: Եվ այո՛, պետք է նաև բարձր հայտարարություն անեմ՝ ասելով, որ Հայաստանից համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված»,- ասված է Փաշինյանի ելույթում:


Երեկ էլ իրավապահ մարմինները հայտնեցին, որ բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, ով Առողջապահության փոխնախարարն էր Արսեն Թորոսյանի օրոք: Նրա հետ բերման էր ենթարկվել ևս 10 անձ, այդ թվում է նաև ԹԱԿ ՊՈԱԿ վարակի հսկողության բաժնի ղեկավար Նաիրա Միքայելյանը և Առողջապահության նախարարի թոքաբանության և տուբերկուլյոզի գծով խորհրդական Լուսինե Եղիազարյանը: Ձերբակալությունները տեղի են ունեցել դեռ 2020թ-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: 


Երբ իշխող թիմի ներկայացուցիչներն են կոռուպցիայով զբաղվում, ապա գոնե իրենք կոռուպցիան արմատախիլ անելու մասին պետք է չխոսեն: Գևորգ Սիմոնյանը Փաշինյանի և հատկապես նախկին առաղջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմն է և հավատարիմ կադրը: Կովիդի ժամանակ մինչ փոխնախարար նշանակվելը հլու հնազանդ ղեկավարում էր Սուրբ Աստվածամայրի Կովիդ կենտրոնը, մինչ այդ էլ Այրվածքաբանության իստիտուտի տնօրենի ԺՊ-ն էր և գիտական աստիճան ունեցող բժշկին առաջարկում էր բանվորի կամ տեխնիկի հաստիք: Իհարկե, գուցե, ինչ-որ մի բանում թերացել է: Մեկ անգամ չէ, որ համոզվել ենք, վարչապետի՝ ոչ հավատարիմ կադրերին չներելու մեջ՝ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյան, ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյան, ՊՆ բազմաթիվ պաշտոնյաներ և այլն: Որևէ մեկի անմեղության կանխավարծը չխախտելով, կորոնավիրուսային չարաշահումները և երկիր ուղարկված բազմաթիվ օգնությունները հասցեատերերին չգտնելու մասին ահազանգում էին բազմաթիվ քաղաքացիներ, հարցը բարձրացնում էին, նաև ընդդիմադիրները, սակայն բոլորն էլ հրաշալի հասկանում են, որ փոխնախարարը, ԱՆ գլխավոր խորհրդատուն և մյուսները չէին կարող գործել առանց նախարարի, բայց հետաքրքրական է, որ Արսեն Թորոսյանի անունն այս գործով չի շոշափվում:

Ժամանակին, երբ Թորոսյանը նախարար էր՝ խոսվում էր այն  մասին, որ Նիկոլ Փաշինյանի դեմ «կոմպրոմատ» ունի: Հիմա այս քրեական վարույթը կամ կհերքի, կամ էլ կհաստատի այս վարկածը: Այլապես սա նման կլինի, մարտի մեկի գործին, որտեղ այդպես էլ որևէ կարգավիճակ չունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular