ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի դեմարշը ՀԱՊԿ-ի դեմ կարող է լուրջ հետևանքներ ունենալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։

Երեկ առավոտյան մամուլում տարածված լուրերը ի վերջո հաստատել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, սակայն որոշման պատճառների մասին չի ցանկացել խոսել։

Հայաստանը հատկապես 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո բազմիցս է արտահայտել իր դժգոհությունը ՀԱՊԿ-ից։ Երևանը կառույցից պահանջում էր դատապարտել նաև անցած տարի ադրբեջանական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, բայց պահանջն այդպես էլ անկատար մնաց, և հունվարին էլ Երևանը չեղարկեց Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները։ Ըստ Փաշինյանի՝ կառույցից դեռ կոնկրետ գնահատականների են սպասում, հասկանալու որևէ դաշինքի պատասխանատվության ուղին։ Թեև Հայաստանի իշխանություններն ու անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փորձում են համոզել, թե գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելը քաղաքական ուղերձ ու դեմարշ չէ, սակայն փաստն այն է, որ այս քայլը իրականում ուղղված է ոչ միայն ՀԱՊԿ-ի դեմ, այլ նաև առաջին հերթին՝ Ռուսաստանի։ Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության՝ Հայաստանի վերջին քայլերը լիովին տեղավորվում են այս համատեքստում։

Փաշինյանական վարչախումբը փորձում է լքել Ռուսաստանի հետ կապված բոլոր կառույցները և դրանք անում է բավականին հետևողականորեն, փոքր քայլերով՝ անընդհատ վնասելով հայ-ռուսական հարաբերություններին։ Իհարկե, ողջամիտ ձայն է հնչում, թե ինչով է փոխարինվելու ՀԱՊԿ-ն Հայաստանի համար և ինչ վտանգներ կան, արդյոք փաշինյանական վարչախումբը հաշվարկել է իր այս չկշռադատված քայլի հետևանքները, որևէ ուղերձ և որևէ բացատրություն այդպես էլ չի հնչում, ընդհակառակը գործող իշխանություններն ամեն ինչ անում են ծածուկ, ծպտված և ի վերջո փաստի առաջ են կանգնեցնում Հայաստանին։

Ռուսաստանը բնականաբար ինչ-որ պահի պատասխանելու է Նիկոլ Փաշինյանի այս գործողություննրին, բայց փաստն այն է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի դեմ հերթական այս դեմարշը լրջագույն ռազմական ու քաղաքական հետևանքներ է ունենալու Հայաստանի Հանրապետության համար։

Մարինե Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular