ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Խրախճանք ժանտախտի ժամանակ». մինչ արցախահայությունը տառապում է շրջափակումից, Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը համերգներ է անցկացնում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Realtribune.ru–ն գրում է, որ փետրվարի 15-ին «Հայաստանի մշակույթի օրեր»–ի շրջանակում տեղի է ունեցել «Հայաստան-Ռուսաստան. Մշակույթների երկխոսություն» գալա համերգ: Եվ ամեն ինչ լավ կլիներ... Մեզնից որևէ մեկը դե՞մ է, որ հայերն ու ռուսները հարգեն միմյանց մշակութային ժառանգությունը: Իհարկե ոչ: Բայց կազմակերպիչները ցույց են տվել «դիվանագիտության» հրաշքներ և իրենց միջոցառման համար ընտրել են անհարմար ժամանակ: Արդյունքում ստացվել է հերթական «խրախճանքը ժանտախտի ժամանակ»։

Մինչ արցախահայությունը (որոնք հանդիսանում են Հայաստանի քաղաքացիներ) տառապում է շրջափակումից և իր տարրական քաղաքացիական իրավունքների ոտնահարումից մնալով ցուրտ ու սուղ նյութական պայմաններում, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը գովաբանելով հայ-ռուսական բարեկամությունը պարերով ու երգերով մաշտաբային համերգ է կազմակերպում Յարոսլավլի ողջ տարածաշրջանի համար։ Ավելին, հայ պաշտոնյաները նույնիսկ ժամանակ են գտել իրենց ինքնասիրությունը շոյելու համար: Հարությունյանը հանդիսավոր կերպով պարգևատրել է իր գործընկեր, Յարոսլավլի մարզում Հայաստանի պատվավոր հյուպատոս Վահագն Խաչատրյանին։ Ինչո՞ւ ոչ:

Ռուսաստանում հայերն արդեն լուծել են իրենց բոլոր խնդիրները, հայ-ռուսական «դաշնակցային» հարաբերությունները ծաղկում ու բուրում են, Արցախում և Սյունիքում հայերի անվտանգությանը ոչ ոք չի սպառնում, իսկ Արցախում ռուսական զորքերը խստորեն հետևում են «եռակողմ հայտարարությունների» յուրաքանչյուր տառին, ըստ որի պարտավոր են երաշխավորել Ստեփանակերտ-Գորիս մայրուղու երկայնքով անխափան տրանսպորտային կապը։ Ամեն ինչ այնպես է, ինչպես հայտնի երգում՝ «Ամեն ինչ լավ է, սիրուն մարկիզուհի...»: Ո՞ւմ եք փորձում հաճոյանալ: Չե՞ք ամաչում արածի համար։ Բայց իզուր...

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular