ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը «իր դերն է կատարել Մեծ Բրիտանիայի և Իսրայելի ծրագրերում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

eadaily.com-ը գրում է, որ  «Рыбарь» Telegram ալիքն անդրադարձել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին և Նիկոլ Փաշինյանի գլխավորած  կառավարության գործողություններին։ Ահա թե ինչ է գրել աղբյուրը.
«Հայ ակտիվիստ Միկա Բադալյանը մի քանի օր առաջ գրել էր, որ Հայաստանում իրավիճակը մոտ է կրիտիկականի։ Նրա կարծիքով թուրքական լոբբիստները դադարեցրել են աջակցել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը Ռուսաստանի ամենաբարձր քաղաքական շրջանակներում։ Այս իրավիճակը բարդ դրության մեջ է դրել Հայաստանի ներկայիս նախարարների կաբինետին. ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Թուրքիան գոհ չեն ներկայիս նախարարների կաբինետից։ Իսկ Փաշինյանին Մոսկվայում աջակցության բացակայությունը էապես ստիպում է նրան շարժվել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հավաքական Արևմուտքի ուղղությամբ՝ հաշվի չառնելով Ռուսաստանի ու Իրանի կարծիքները։


Մի թե՞ դա հնարավոր է: Հաշվի առնելով ՌԴ իշխանությունների հասցեին Փաշինյանի վարչակազմի ծայրահեղ հայտարարություններն ու մեղադրանքները վստահաբար կարելի է ասել, որ Ղարաբաղում հակամարտության գլոբալ լուծում արդեն կա, և այն ընդունվել է առանց Ռուսաստանի և Իրանի շահերի։


Ինքը Փաշինյանը թուրքերի և ադրբեջանցիների ձեռքով իր դերը կատարելով Մեծ Բրիտանիայի և Իսրայելի ծրագրերում արդեն արել է այն, ինչ իրենից ուզել են։ Այժմ նրա օգտակարությունը վարչապետի պաշտոնում սրընթաց նվազում է, և, հետևաբար, արդեն անիմաստ է նրան աջակցել։ Նրա հասցեին տարբեր կողմերի քննադատություններն ու միանշանակ ակնարկները գնալով ավելանում են սկսած Հայաստանի խորհրդարանում ընդդիմության ներկայացուցիչներից մինչև Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ով զգուշացրել է Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի միջամտությունից Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում:


Ընդ որում պետք չէ գերագնահատել Փաշինյանի նշանակությունը՝ նա ընդամենը իր խաղն արած ֆիգուր է։ Ներկայիս միտումները վկայում են այն մասին, որ վերազգային որոշում է կայացվել, որի մանրամասներն անհայտ են, բայց այն ակնհայտորեն ձեռնտու չէ հայ բնակչությանը, ինչպես նաև Ռուսաստանին և Իրանին։
Մոսկվայում թուրքերի կողմից Փաշինյանի օգտին լոբբինգը դադարեցնելու մասին տեղեկատվությունը, ամենայն հավանականությամբ, պատահական չի առաջացել։ Քանի որ Ղարաբաղի հարցի գլոբալ լուծումն արդեն կա, հիմա Արևմուտքին Հայաստանում խուճապ և քաոս է պետք։


Մշտական ​​լարվածությունը և քաղաքացիական պատերազմի շեմին տիրող իրավիճակը թույլ են տալիս շեղել շարքային քաղաքացիների և քաղաքական հակառակորդների ուշադրությունը ճգնաժամից ելքի որոնումներից։ Այս պահին Հայաստանում բոլորը զբաղված են Փաշինյանի վարչակազմին, Ադրբեջանին ու Թուրքիային քննադատելով, բայց չհակադրվելով հիմնական շահառուներին ի դեմս բրիտանացիների ու իսրայելցիների։
Մինչ Հայաստանում բոլորը զբաղված են ներքին գզվռտոցներով ու խմբակային կռիվներով, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և հյուսիս-արևմուտքում Իրանին շրջապատելու գործընթացը առաջ է ընթանում:


Այսինքն խոսքը միա՞յն Ռուսաստանի ու Իրանի դիրքերի թուլացման մասին է։ Իրականում ոչ: Հայաստանն ըստ էության միակ քրիտոնյա երկիրն է, որը չի գտնվում Արևմուտքի լիակատար վերահսկողության տակ։ Իսկ թուրքերն ի սկզբանե ստեղծվել են որպես «քրիտոնեության դեմ մահակ» Բալկաններում, Սիրիայում, Եթովպիայում, ինչպես նաև Վրաստանում և Հայաստանում։


Այժմ Բալկանները գրեթե ամբողջությամբ գտնվում են հավաքական Արևմուտքի վերահսկողության տակ, Եթովպիայում քաղաքացիական պատերազմ է ընթանում, Սիրիան դեռ չի կարող վերականգնվել ահաբեկչության դեմ երկարատև պատերազմի հետևանքներից, Վրաստանը գործում է ամերիկյան քաղաքականության հետագծով, սակայն չմոռանալով իր հսկայական արտաքին կախվածությունը ռուսական շուկայից։
Մնացել են միայն Սերբիան ու Հայաստանը, որտեղ ռուսական ազդեցություն դեռ կա, և այն բավականին ուժեղ է։ Ռուսաստանը ուղղափառ քրիտոնեության հենակետն է աշխարհում, և ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և եվրոպական երկրների հիմնական խնդիրներից մեկը Ռուսաստանի վրա տոտալ ճնշումն է և նրա ազդեցության»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular