ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դիմակը պոկված է. ընդդիմությունը պատասխանել է Փաշինյանի «բարի բարեկամ» Բաքվի մասին «միամիտ» հայտարարությանը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv–ն գրում է, որ Հայաստանի վարչապետը կարծում է, որ ներկայումս միայն Ադրբեջանն է խանգարում Թուրքիային խաղաղ հարաբերություններ հաստատել հայկական կողմի հետ, սակայն ընդդիմադիր Անդրանիկ Թևանյանը Նիկոլ Վովաևիչի դեմքից պոկել է միամիտ քաղաքական գործչի դիմակը:


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքուն ներկայումս հանդիսանում է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների հաստատման գլխավոր խոչընդոտը։ «Իսկապե՞ս»,- այս խոսքերով է արձագանքել ընդդիմության գործիչ Անդրանիկ Թևանյանը։ Մեկնաբանելով այդ լուրը նա նշել է, որ փաստացի «խեղճ Թուրքիան» «պատանդ» է «չար Ադրբեջանի» ձեռքում։ Իսկ հակառակ դեպքում, իհարկե, նա խաղաղ հարաբերություններ կհաստատեր Երևանի հետ, ոչ առանց հեգնանքի նկատել է քաղաքական գործիչը։


Փաստորեն, Թևանյանը Նիկոլ Փաշինյանի համախոհների համար բացահայտել է ծանր ճշմարտությունը: Նա վստահեցրել է, որ Թուրքիայի կառավարությունը չունի այնպիսի խնդիր, որի շրջանակներում խաղաղություն կհաստատվի Հայաստանի և Թուրքիայի միջև։ Ընդհակառակը, գրել է նա, Թուրքիա-Ադրբեջան քաղաքական զույգը աշխատում է նույն նպատակի ուղղությամբ, որն է կլանել Հայաստանն ու Արցախը (Լեռնային Ղարաբաղը)։


Ավելին, Թևանյանը հիշեցրել է, որ այդ տանդեմը ոչ մի կերպ չի էլ փորձում թաքցնել իր ծրագրերը: «Ե՛վ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, և՛ Բաքվի և Անկարայի այլ ներկայացուցիչներ հրապարակայնորեն հայտարարում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև կապեր կարող են հաստատվել միայն այն բանից հետո, երբ հայկական կողմը կկատարի Բաքվի բոլոր պահանջները։ Ընդ որում  այլ սցենարներ չեն դիտարկվում»,- նշել է նա։


Թուրքիան այս պահին տեսնում է, որ Փաշինյանը պատրաստ է անսահմանափակ զիջումների, նշել է Թևանյանը, և դրա համար էլ հիմա Բաքվի ձեռքով առաջ է մղում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրը։ Բացի դա Հայոց ցեղասպանության թեմայով Անկարան ևս նախապայմաններ ունի, բայց դրանք թողնված են որպես «դեսերտ»:


Թևանյանը տարակուսում է, մի՞թե Փաշինյանն ամեն ինչ անում է գիտակցված ու երբեմն իր կատարած հանցագործությունը թաքցնելու համար զարմանք է ձևացնում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular