ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի պահանջն այն է, որ կատարվի իշխանությանն առաջադրված բոլոր պահանջները. Հայկազուն Ալվրցյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն հարձակումը  հանրությունը կապում է Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա հետ և որոշները նույնիսկ հայտարարում էին, որ թշնամին անգամ Սպարապետի հիշատակից է վախենում:

Այն, որ Ադրբեջանը սարսափում է Վազգեն Սարգսյանի և 1-ին պատերազմի մի շարք հերոսների նույնիսկ անունը լսելուց մեկ անգամ չէ, որ ապացուցել է: Սպարապետի հետ կապված վերջին օրինակը՝ Շուշիում նրա կիսանդրին պղծելն էր, որն առաջինն արեցին Շուշին ստանալուց հետո: 44-օրյա պատերազմում, դրանից առաջ և հետո խորհրդանշանների դերը մեծացավ և կարծես ամեն ինչ կապվում է օրերի հետ և պայմանավորվում այս կամ այն բանով: Օրինակ՝ Շուշիի հանձնում՝ Ադրբեջանի դրոշի օրը, Քարվաճառի հանձնում՝ Մոնթեի ծննդյան օրը և այլն: 


Այս տեսանկյունից հատկանշական է, որ մարտի 5-ը նաև Սամվել Բաբայանի ծննդյան օրն է, որը դեմ չէ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելուն և շատ բարյացկամ է տրամադրված թշնամու նկատմամբ:


Նշանագետ, հայագետ Հայկազուն Ալվրցյանն այստեղ խորհրդանշական ոչ մի բան չի նկատում: «Պարզապես համընկնում է և վերջ: Ես կարծում եմ, որ սա մի մեծ ծրագիր է: Հայաստանի վարչապետի ամեն հանդիպումից, բանակցությունից հետո անպայման նմանատիպ մի քայլ լինում է՝ սահմանին մարդ է սպանվում, ինչ-որ սադրանք է լինում և այլն: Այսինքն՝ նրանք ուզում են հասկացնել, որ իրենց համար որևէ նշանակություն չունի այդ հանդիպումների և դատարանների որոշումները: Խնդիրն իրենց համար մեկ լուծում ունի՝ Արցախի հանձնում:

Եթե տարեկան մեկ-երկու նման դեպք լինի, այն էլ որևէ մեկի ծննդյան կամ հաղթանակի օրը, ապա  կարող ենք կապել խորհրդանշանների հետ, բայց սա այդ դեպքը չէ: Նման  բաներ լինում են նաև Հայաստանի ղեկավարության անհեթեթ հայտարարություններից հետո: Ադրբեջանցիներն այդ քայլերով ուղերձ են ուղարկում՝ որևէ հույս չունենաք, որևէ կազմակերպության վրա հույս չդնեք, որևէ մեկը ձեզ չի փրկի: Ադրբեջանի պահանջն այն է, որ կատարվի իշխանությանն առաջադրված բոլոր պահանջները: Ցանկանում են ամբողջ հայության կապիտուլացիան՝ Արցախից հրաժարում և նախնական Զանգեզուրի միջանցքի տրամադրում»,- լրատվականի հետ զրույցում եզրափակեց Հայկազուն Ալվրցյանը: 

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular