ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջապահության նախկին ու ներկա նախարարների հեռակա «փոխհրաձգությունը». Ո՞ւր կհասնի գզվռտոցը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում կարմրուկի դեպքերի ավելացող աճը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության անձեռնահասությունը կրկին անգամ ցրել են հակասությունները իշխող թիմի կազմում։

Երեկվա դրությամբ Հայաստանում կարմրուկի լաբարատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, հոսպիտալացված են 18-ը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, թե բոլոր պացիենտների միջին ծանրության է, գտնվում են բժիշկների հսկողության տակ։

Ըստ Ավանեսյանի՝ հիվանդներից 15-ը երեխաներ են, 5-ը՝ մեծահասակներ։ Նախարարը նշել է, թե կարմրուկի առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից, հիվանդը երեխա է եղել, որից հետո վարակվել են այլ անձինք։

Առողջապահության գործող նախարարի այս հայտարարությունները գրեթե հակադրվում են նախկին նախարար Արսեն Թորոսյանի խոսքերին։ Թորոսյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կարմրուկի դեպքերի գրանցման մասին, նշել , թե իր տեղեկություններով վարակումը հիվանդանոցի ներսից է տարածվել, հիվանդ երեխայից մյուսներին, նաև մի տեղեկություն կա, որ այդ տարածման օղակում դեր է ունեցել չպատվաստված բուժաշխատող։

Ըստ Թորոսյանի՝ բժիշկները, բուժաշխատողները, բուժքույրերը իրականում կոչված են քաղաքացիներին օգնելու, դիմակայելու հիվանդություններին, սակայն նրանք ևս երբեմն տուրք են տալիս դավադրապաշտական տեսություններին։ Առողջապահության նախարարությունը կոշտ է արձագանքել նախկին նախարարին, գործող նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը գրառում է արել, թե հորդորում է մեկ ամբողջական «փազլում» չհամադրել հավաստի, ոչ հավաստի, ստուգված, չստուգված տեղեկատվությունները։ «Մի բան էլ, ընդհանրապես վարակիչ հիվանդությունների դեպքում վարակիչ շղթայում հայտնվածների թիրախավորումն անընդունելի և անթույլատրելի է»,- նշել է նախարարի մամուլի քարտուղարը։

Խնդիրը բնավ էլ կարմրուկը չէ այս դեպքում, այլ նախկին և ներկա նախարարների հակասությունը։ Արսեն Թորոսյանը, տեղափոխվելով վարչապետի աշխատակազմի ղեկավարի, ապա և Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնին, մեծ ախորժակ ուներ այլ ավելի բարձր պաշտոնի անցնելու, իսկ այժմ էլ ցանկանում է սեփական ձեռքերով հեռացնել իր իսկ բերած ոչ բժիշկ կադրին և ինքը կրկին զբաղեցնի առողջապահության նախարարի պաշտոնը։

Անահիտ Ավանեսյանն էլ մեր տեղեկություններով՝ ոչ միայն հակադրվում է, այլև ամեն կերպ պայքարում իր նախկին վերադասի դեմ։ Տեսնենք, թե ինչ ուշագրավ զարգացումներ կունենա նախկին և գործող նախարարների հակասությունը։

Անի Սարդարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular