ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատական համակարգն իշխանության թիրախում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքակիրթ աշխարհում ժողովրդավար է համարվում այն երկիրը, որի արդարադատությունն անկախ է իշխանությունից: 2018թ-ին այս իշխանությունը հենց դա էր խոստանում, սակայն 2019թ-ին անձամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չկա մի դատավոր, որ իր ասածին կասի՝ ոչ: Իսկ, եթե դատարաններին էլ չեն ասում ինչ անեն, ապա իրենց ոչ թե անկախ, այլ անտեր են զգում: Ամիսներ անց արդեն դատարանների անկախությունը սահմանափակելու համար կոչ արեց շրջափակել դատարանները, որոշ ժամանակ անց  դատավորներն էլ ճամբարների բաժանվեցին՝ «վնգստացող» և անկախ՝ արդեն իշխանության պատկերացմամբ: Հստակ տարանջատելու համար, թե ովքեր են «վնգստացող» դատավորները, որշեցին անցկացնել վեթինգ կոչվածը, սակայն, հասկանալով, որ իրենց պատկերացմաբ «անկախ» դատավորները ևս հայտվում են այդ ցուցակում, գործընթացն արհեստականորեն հետաձգվեց:

Իսկ, քանի որ, այնուամենայնիվ, դատավորներն էլ են երբեմն կենդանության նշաններ են ցույց տալիս, նույնիսկ «անկախները»,  ֆիլտրվեցին կամակատարները և ստեղծվեց Մինչադատավարական և Հակակոռուպցիոն դատարանները: Առաջինը, ում պետք է կալանավորելու և երկրորդը՝ պատժելու համար, իսկ որոշումներն սկսեց խմբագրել Աննա Վարդապետյանը, ով այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի օգնականն էր, իսկ հիմա գլխավոր դատախազն է:

Իսկ ինչ անել, իրապես անկախ և սեփական կարծիք ունեցող դատավորներից ազատվելու և համակարգն հլու հնազանդ դարձնելու համար՝ կարգապահական վարույթներ: Սա անկախ համակարգի վախճանի վերջին շտրիխն է: Յուրաքանչյուր շաբաթ գոնե մեկ դատավոր ենթարկվում է կարգապահական պատասխանատվության կամ լիազորություններն են դադարեցվում: Օրինակ, Աննա Փիլոսյանինը նրա համար, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող Ռուբեն Մելիքյանի կինն է, Զարուհի Նախշքարյանինն էլ նրա համար, որ ֆեյսբուքյան գրառմամբ դատապարտել է Փիլոսյանի լիազորությունների դադարեցումը և այլն: Այս երկու դատավորների լիազորությունների դադարեցման գործում, իհարկե, մեկ ընդհանուր կապ կա՝ ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի գործը, որով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը պահանջում է հերքել զրպարտություն հանդիսացող  խոսքեր և ներողություն խնդրել: Այդ գործը նախ մակագրվել էր Փիլոսյանին, ապա Նախշքարյանին: Այս ամենով հանդերձ, կարգապահական վարույթները շարունակվում են, իսկ եթե այս անգամ էլ դատական համակարգն,  ի դեմս դատավորների ընկրկեց, ապա այս օպերացիան ևս հաջողված կարող են համարել, իսկ քաղաքացիները կորցնելու են համակարգի նկատմամբ հույսի վերջին նշույլը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ հիմա էլ մեծ վստահություն չկա:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular