ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք երկրի հարկային չարաշահումներն այն թեման է, որ պետք է վարչապետի մակարդակով քննարկվի այլ երկրում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գերմանիայում հայ համայնքի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Նոր Զովք» սուպերմարկետում հայտնաբերված խախտումներին, ըստ որի՝ ընկերությունը պետությանը 4 մլրդ 127 միլիոնից ավելի դրամ հարկ չի վճարել։

«Ոչ մեկի անմեղության կանխավարկածը չխախտեմ, բայց  հայտնաբերվել է, որ մի սուպերմարկետ 4 միլիարդ դրամի հարկ չի վճարել, երեկ մի ռեպորտաժ տեսա, ասացի՝ մեկնաբանությունները նայեմ, մարդիկ գրում էին, որ էս սուպերմարկետին բռնել են, որ էն  մյուսի գործերը լավ գնա։ Ասում են՝ էլի սարքեցիք։ Ոչ ոք չի ասում՝ դա իրականությո՞ւն է, թե՝ ոչ։ Ասում են՝ սարքեցին, «Նոր Զովքը» փակում են, որ «Երեւան Սիթին», «Քարֆուրը» ավելի լավ աշխատի։ Եղավ, ձեր ասածն է, հրապարակային դատավարությունը ցույց կտա՝ ինչը ինչի համար է եղել։ Բոլորը պետք է վճարեն հարկերը, հարկերի չվճարումը պետք է պետական համարժեք արձագանք ստանա»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Արդյո՞ք երկրի հարկային չարաշահումներն այն թեման է, որ պետք է վարչապետի մակարդակով քննարկվի այլ երկրում: Իրականում դա նման է իրավիճակի, երբ ընտանիքի տղամարդն իր և կնոջ անձնական խնդիրների մասին պատմում է հարևաններին: Նման մարդկանց հարևանները թեև ուշադիր լսում են, բայց չեն հարգում և քամահրանքով են վերաբարվում: Հայաստանի այսքան խնդիրների մեջ արդյո՞ք հայ համայնքին հետաքրքրում էր սուպերմարկետի ենթադրյալ չարաշահումը: Գուցե՞ Փաշինյանի անդրադարձն ավելի ամրապնդի այն վարկածը, որ ստուգումները միտումնավոր են և սուպերմարկետի մտավախություններն իրականություն են: Բանն այն է, որ եթե կա նման կասկած երեք միլիոն վարչապետերի մոտ, ապա Փաշինյանը պետք է հանձնարարեր, որ ՏՄՊՊ հանձնաժողովն ևս մասնակցի վարույթին: Այլ հարց է, որ եթե անկախ ամեն ինչից ու ստուգումների իրական դրդապատճառից «Նոր Զովք»-ն աշխատել է խախտումներով, ապա պետք է ենթարկվի օրենքով սահմանված պատասխանատվության:

Սովորաբար, երբ մեկ տեղում հայտնաբերվում է խախտում, դա դառնում է դրդապատճառ մյուս նման կառույցներում ևս ստուգումներ անցկացնելու: Օրինակ, երբ գազալցակայաններում ՀԴՄ կտրոն չէին տրամադրում՝ Փաշինյանն ԱԱԾ պետին հանձանարարում էր ստուգել բոլորը, երբ դիրքերից մեկում հրդեհ բռնկվեց՝ ստուգումներ սկսվեցին բոլոր կացարաններում և այլն: Այդ կասկածներին օբյեկտիվ գնահատական տալու համար պետք է ստուգումները շարունակվեն բոլոր սուպերմարկետներում՝ լինի դա «Երևան Սիթին», «Քարֆուրը», «Սասը», էական չէ, հատկապես, որ իրապես ողջամիտ կասկած կա, որ եթե մեկ սուպերմարկետ կիրառում է հատուկ տեխնոլոգիա, ապա մյուսներին ևս նման ծառայության առաջարկ կարող է արված լինել: Ընդունե՞լ են, թե՞ ոչ՝ այլ հարց է:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular