ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում բացվել է նոր ճոպանուղի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mir24.tv-ն գրում է, որ Հայաստանում բացվել է նոր՝ արդեն երրորդ, ճոպանուղին։ Այն նախատեսված է դահուկներով սահելու համար և համարվում է ամենաարագընթացը երկրում, հայտնել է MIR 24-ի թղթակից Արփի Մելիքյանը։


Ճոպանուղու երկարությունը մոտ երկու հազար մետր է։ Խցիկը շարժվում է վայրկյանում հինգ մետր արագությամբ։ Պլաստիկ դուռը, որը պաշտպանում է մարդկանց դեմքը ուժեղ քամուց կամ ձյունից, թույլ է տալիս հարմարավետորեն հասնել լեռան գագաթին։ Այն ավտոմատ կերպով է փակվում: Նոր ճոպանուղին ամենաարագընթացն է Հայաստանում: Մեկ ժամում այն ​​կարող է սպասարկել մինչև երկուսուկես հազար ուղևորի։
«Դա մեծ խթան է դառնալու զբոսաշրջիկների համար։ Հուսով ենք, որ ողջ տարածաշրջանը կզարգանա դրանով: Շատ զբոսաշրջիկներ ենք սպասում հարևան երկրներից, այդ թվում Ռուսաստանից, բարեկամ երկրներից և ԱՊՀ-ից»,- ասել է գործարար Տիգրան Հարությունյանը։


Ճոպանուղին այցելուներին Ապարանի բազա է հասցնում երկու ճոպաններով։ Այդտեղ ընտանիքներով են գալիս դահուկներով և սնոուբորդով սահելու։ Բավական ձյուն է լինում, սեզոնը տևում է չորս ամիս։ Եթե ​​տեղումները քիչ են, բազայի աշխատողները ձյան թնդանոթներ են օգտագործում:


«Մեկ բառ նկարագրելու համար՝ հրաշալի է: Ես և իմ ընտանիքը եղել ենք լեռնադահուկային շատ երկրներում՝ Ֆրանսիա, Իտալիա, Շվեյցարիա և այլն։ Կարող եմ ասել, որ այստեղ՝ Հայաստանում, առավելություններն ավելի շատ են։ Օրինակ՝ բարենպաստ եղանակը։ Այս պահին արև չկա, բայց նաև ցրտաշունչ քամի չկա, չնայած այն բանին, որ մենք գտնվում ենք 2400 մետր բարձրության վրա»,- ասել է լեռնադահուկային բազայի այցելու Բաբկեն Խանզադյանը։


Հաջորդ տարի նախատեսվում է լեռնադահուկային համալիրը վերածել հանգստավայրի։ Այստեղ կկառուցվեն հյուրանոցներ, սրճարաններ, ռեստորաններ եւ ևս մեկ ճոպանուղի` գոնդոլային։ Այն մարդկանց կտանի լեռան գագաթ: Նաև կստեղծվի ևս մեկ ուղի, մինչև երեք կիլոմետր երկարությամբ, դահուկների, սնոուբորդի և ֆրիրարռայդի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular