ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթ է սկսել և պահանջում է փոխհատուցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

eadaily.com-ը գրում է, որ  ադրբեջանական կողմը, Հայաստանին հանձնված արբիտրաժային ծանուցման մեջ Երևանից ֆինանսական փոխհատուցում է պահանջել «1991-ից մինչև 2020 թվականը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների գրեթե 30-ամյա անօրինական օկուպացիայի ընթացքում էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների խախտման համար»։


Նշվում է, որ ամենամեծ հիդրոէլեկտրակայանը, որը Հայաստանը ապօրինաբար շահագործում է 1994 թվականից, Տերտերի հիդրոէլեկտրակայանն է, որը կառուցվել է Տերտերչայ գետի Սարսանգի ջրամբարի վրա։ Օկուպացիայի ժամանակ (նկատի ունեն հայկական ուժերի կողմից 1994 թ. մայիսին ղարաբաղյան առաջին պատերազմի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանների վերահսկողությունը, որոնցից երկուսը՝ Ֆուզուլին և Աղդամը, գտնվում էին մասնակի վերահսկողության տակ) Հայաստանն առանց թույլտվության Ադրբեջանի ինքնիշխան տարածքների վրա կառուցել է առնվազն 37 հիդրոէլեկտրակայան, ասվում է արբիտրաժային ծանուցման մեջ։


Տերտեր ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի հետ մեկտեղ, այդ չլիցենզավորված օբյեկտներից արտադրությունը «արտահանվել» է դեպի Հայաստան։ Ադրբեջանին պատկանող հիդրոէներգետիկ պաշարների ապօրինի շահագործումը հեշտացնելու նպատակով Հայաստանը ստեղծել է նախկին օկուպացված տարածքներից Հայաստան էլեկտրաէներգիայի բաշխման «մեկ համակարգ», «կարգավորել Հայաստանի տարածքից էլեկտրաէներգիայի օրական արտադրության ծավալը» և թողարկել «ֆիկտիվ լիցենզիաներ էներգետիկ ընկերություններին գործող օբյեկտները շահագործելու համար»։


Բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, որ օկուպացիայի ժամանակ Հայաստանն անօրինական կերպով շահագործել է Ադրբեջանի Տերտերի շրջանում գտնվող Չարդաղլի ածխահանքը «այնտեղ արդյունահանված ածուխը Երևանի ՋԷԿ-ում օգտագործելու համար»։


«Հայաստանը պայմաններ է ստեղծել Ադրբեջանի հիդրոէներգիայի և ածխի պաշարների ապօրինի շահագործման համար Ադրբեջանի տարածքում ստեղծելով լրացուցիչ էներգետիկ ենթակառուցվածք։ Օրինակ Հայաստանը ֆինանսավորել է օկուպացված տարածքների և Հայաստանի միջև ածխի փոխադրման նոր ավտոմայրուղու կառուցումը, որը բնութագրվում է որպես «կյանքի ուղիղ գիծ» և «էական դեր» կունենա Հայաստանի անվտանգության մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Հայաստանին մեղադրանք է առաջադրվել նաև «Ադրբեջանում գոյություն ունեցող էներգատար տարանցիկ կայանքների ոչնչացման մեջ, ինչպիսին է Եվլախը Նախիջևանի հետ կապող գազատարը», ինչի հետևանքով «դադարեցվել է Նախիջևան գազամատակարարումը»։


«Այս արբիտրաժային գործի նպատակն է ապահովել արդարադատություն և փոխհատուցում Հայաստանի կողմից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքում ապօրինի շահագործման և ոտնձգության համար՝ գրեթե 30 տարվա ընթացքում»,-  ամփոփել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում։


*1991 թվականի Էներգետիկ խարտիան (Եվրոպական էներգետիկ խարտիա) քաղաքական հռչակագիր է, որը կոչված է խրախուսելու Արևելքի և Արևմուտքի միջև էներգետիկ համագործակցությունը: Այն էներգետիկ ոլորտում միջազգային համագործակցության սկզբունքների արտահայտությունն է հիմնված էներգակիրների հուսալի մատակարարման և կայուն տնտեսական զարգացման ընդհանուր շահի վրա: Ըստ կանոնադրության բոլոր վեճերը պետք է լուծվեն միջազգային արբիտրաժի միջոցով։ Համաձայնագիրը ստորագրել են ավելի քան 50 պետություններ, այդ թվում Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքիան, ԵՄ երկրները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular