ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ և հույն նախարարների տարբերությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունաստանում օրերս երկաթուղային խոշոր վթար է եղել, որից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Կոստաս Կարամանլիսը։ Նախարարը հայտարարել է, թե իր հրաժարականը ամենաքիչն է, որը նա կարող է անել՝ հարգելով վթարի 57 զոհերի հիշատակը։ «Այսպիսի ողբերգությունից հետո անհնար է ապրել այնպես, ասես ոչինչ տեղի չի ունեցել»,- նշել է նախարարը և տեղի ունեցածի քաղաքական պատասխանատվությունը վերցրել իր վրա։

Հիշեցնենք, որ երկաթուղային վթարից հետո իշխանությունները ձերբակալել են տեղի կայարաններից մեկի աշխատակցին, որը սխալ ուղղությումբ էր ուղարկել ուղևորատար գնացքը և այն բախվել էր բեռնատար գնացքին։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ առնվազն նախարարը որևէ քրեական կամ մասնագիտական պատասխանատվություն չի կարող կրել, սակայն նա քաղաքական պատասխանատվություն է ստանձնել՝ գիտակցելով, որ տեղի ունեցած ողբերգությունը առաջին հերթին հարվածում է իր սեփական երկրի հեղինակությանը և բարոյական առումով ճիշտ քայլ է կատարել՝ հրաժարական ներկայացնելով։

Ահա այստեղ է հույն նախարարի և նրա հայ մերօրյա գործընկերների տարբերությունը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն է թիվ 1 պատասխանատուն, բայց ոչ մեղավորը և հրաժարվեց հրաժարական ներկայացնել, Հայաստանում բազմաթիվ դեպքեր ու առիթներ են եղել, երբ իշխանությունների անմիջական պատասխանատվությամբ և մեղքով ողբերգական դեպքեր են տեղի ունեցել, սակայն որևէ նախարար, որևէ պաշոնյա այդպես էլ համարձակություն և տղամարդկություն չի ունեցել ստանձնելու այդ պատասխանատվությունը և հրաժարական ներկայացնելու։

Ամենաթարմ օրինակն էլ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղ ունեցած ողբերգությունն էր, երբ 15 զինվորներ մահացել էին հակահրդեհային որևէ միջոց չունեցող զորանոցի տարածքում։ Դրանից անմիջապես հետո հանրությունը պահանջում էր պաշտպանության տխրահռչակ նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականը, սակայն վերջինս ոչ միայն մնաց իր պաշտոնին, այլև նույնիսկ հարկ չի համարում հանդիպել զոհված զինծառայողների ծնողների հետ։ Միգուցե կարող են գործող իշխանությունների սպասարկուները գալ և փորձել արդարացնել Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի և գործող վարչախմբի մյուս ներկայացուցիչների վարքը, սակայն փաստն այն է, որ իշխանության եկած ապիկարների և չտեսների այս խառնամբոխը անգամ իր լիազորությունները չկատարելու համար չի ցանկանում պատասխանատվության ենթարկվել, էլ ուր մնաց քաղաքական պատասխանատվություն կրել Հայաստանում ստեղծված իրավիճակի համար։ 

Սարգիս Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular