ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՀԱՍԱՐՍՈՒՌ ԴԵՊՔ Կամոյի շրջանում. փեսան 2 ընկերների հետ մերկացրել և հրկիզել է...

ԻՐԱՎՈՒՆՔ

1990 թվականի մայիսի 6-ին Կամոյի շրջանի անտառտնտեսության Նորադուզի հատվածում, ճանապարհից մոտ երկու կիլոմետր դեպի անտառի խորքը, մի փոքրիկ բացատում հայտնաբերվել էր մահամերձ մի տղամարդ: Նա լրիվ մերկ էր, մարմինը հրկիզել էին, բայց կրակը հանգել էր, տղամարդը դեռևս շնչում էր…

Մահամերձին տեղափոխել էին Կամոյի կենտրոնական հիվանդանոց:

Չնայած անհայտ տղամարդու օրհասական վիճակին, նա ինչ-որ վանկեր էր արտաբերում, փորձում էր ինչ-որ բան հայտնել իրեն շրջապատած ոստիկաններին ու բժիշկներին:

Տղամարդու կողմից արտաբերված վանկերը ի մի բերելով՝ իրավապահները ենթադրել էին, որ նա Մասիսի կամ Մարտունու շրջանի բնակիչ է, անունը՝ Դավո, Դավիթ…

Բժիշկների ջանքերն արդյունք չէին տվել: Տղամարդը մահացել էր…

Մասիսի շրջան մեկնած օպերատիվ խումբը հաջորդ օրը պարզել էր, որ հիվանդանոցում մահացած տղամարդը Ղուկասավան գյուղի բնակիչ, տաքսու վարորդ Դավիթ Մ.-ն էր:

Սպանվածի հարազատների հարցաքննությունների ժամանակ իրավապահների ուշադրությունը գրավել էր նրա քրոջ ամուսինը՝ Ժուլիվերը: Մտաբերել էին՝ երբ մահամերձ Դավիթին հարցրել էին՝ ո՞վ է նրան այդ վիճակին հասցրել, նա արտաբերել էր. «Ժու-ու-ու-լ»: Այն ժամանակ մտածել էին, որ այրվածքներից տառապող Դավիթը ջուր է ուզում…

Ժուլիվեր Հ.-ն նախկինում մի քանի անգամ դատապարտված էր: Հարցաքննությունների ժամանակ հարցերին պատասխանում էր կակազելով, անհանգիստ շուռումուռ գալով, խճճվելով ու սայթաքելով:

Ի վերջո, հարցաքննություններից մեկի ժամանակ նա խոստովանել էր, որ ինքն է սպանել Դավիթին, ասել էր, թե մենակ է արել… Սակայն քննությամբ բացահայտվել էին նաև նրա հանցակիցները:

Ժուլիվերի կենսագրության որոշ էջեր ուշագրավ էին եղել գործը քննողների համար:

1987 թվականին 20-ամյա Ժուլիվերն ամուսնացել էր անչափահաս աղջկա հետ:

1989 թվականին նա լքել էր կնոջն ու երկու երեխաներին և բնակություն էր հաստատել սիրուհու՝ Ղուկասավանի բնակչուհի, երկու երեխաների մայր, այրի Արաքսյայի հայրական տանը: Այդ տանը գրանցված ապրում էր նաև Արաքսյայի եղբայր Դավիթ Մ.-ն:

Արաքսյայի ծնողներն ու եղբայրը դեմ էին եղել, որ Արաքսյան ապրի Ժուլիվերի հետ: Բայց Արաքսյան համառել էր:

Դավիթը, չցանկանալով քրոջ հետ ապրել նույն տանը, առաջարկել էր, որ քույրը որպես նվիրատվություն՝ տունը ձևակերպի իր անունով: Դավիթը քրոջն ու Ժուլիվերին առաջարկել է նոր հողամաս ստանալ ու իրենց համար տուն կառուցել կամ տեղափոխվել Վարդենիս ու հաստատվել լքված տներից մեկում:

Արաքսյան ու Ժուլիվերը չէին ընդունել Դավիթի առաջարկը, տան շուրջ նրանց վեճերը պարբերաբար կրկնվել էին:

Հերթական վեճը տեղի էր ունեցել 1990 թվականի մայիսի սկզբին:

Եվ Ժուլիվերը որոշել էր տան նկատմամբ Դավիթի ունեցած հավակնություններին վերջ տալ՝ նրան սպանելու միջոցով:

Ժուլիվերը համաձայնության էր եկել իր 33-ամյա ազգական Հրաչյա Մ.-ի ու 28-ամյա ծանոթի՝ Ռուբեն Վ.-ի հետ՝ վերջինիս խոստանալով վարձահատույց լինել՝ սպանությունից հետո նրան տալ տուժողի մոտ եղած ամբողջ գումարը:

Ըստ Ժուլիվերի ծրագրի՝ Դավիթին պիտի քնաբեր դեղի միջոցով քնեցնեին, ապա մի որևէ բարձունքից նրա վարած տաքսին պիտի գլորեին՝ ստեղծելով դժբախտ պատահարի տպավորություն:

Ժուլիվերը խնդրել էր տաքսու վարորդ Դավիթին, որ շտապ գործով՝ աշխատանքային գրքույկը վերցնելու նպատակով իրեն տաքսիով տանի Հրազդան:

Մայիսի 6-ին, ժամը 11-ի սահմաններում Դավիթը մեքենայով գնացել էր Ժուլիվերի ասած վայրը: Ժուլիվերը մենակ չէր այնտեղ: Հրաչյային ու Ռուբենին նա ծանոթացրել էր Դավիթին՝ որպես իր բանակի ընկերների: Ասել էր, որ ընկերներն էլ պիտի իրենց հետ մեկնեն:

Ճանապարհին Ժուլիվերն ու ընկերները ուտելիք, լիմոնադ, կոնյակ  էին գնել:

Երբ խանութ էին մտել կոնյակ գնելու, Դավիթն էլ էր գնացել նրանց հետ, իսկ Ռուբենը մենակ էր մնացել մեքենայի մեջ: Նա լիմոնադի շշերից մեկի մեջ քնաբեր դեղ էր լցրել:

Հրազդան չհասած՝ ուղևորները Դավիթին առաջարկել էին ճանապարհից թեքվել ու դաշտում հաց ուտել:

Քնաբերով լիմոնադը հրամցրել էին Դավիթին, բայց նա այդ լիմոնադից քիչ էր խմել, դժգոհել էր, որ լիմոնադը նստվածք ունի:
Ճանապարհը շարունակել էին: Երբ Դավիթը վատ էր զգացել, ղեկը զիջել էր Ժուլիվերին: Բայց մինչև Հրազդան հասնելը հանցախումբը չէր կարողացել իրականացնել հանցավոր մտադրությունը, որովհետև Դավիթը խոր չէր քնել:

Ճանապարհը շարունակել էին դեպի Կամո: Ճանապարհից շեղվել, մտել էին լճամերձ անտառը, խորացել էին երկու կիլոմետր՝ սպանության համար «հարմար» տեղ ընտրելով:

Երեքով կոնյակ էին խմել: Հրաչյան կոնյակի շշով հարվածել էր Դավիթի գլխին,այդպես  շշմեցրել էին նրան ու սկսել էին չպաշտպանվող զոհի դաժան ծեծը:

Երբ Դավիթը գիտակցությունը կորցրել էր, որոշել էին հրկիզել նրան՝ սպանել հրկիզելու եղանակով: Նախ մերկացրել էին Դավիթին: Ռուբենը բենզինով տարա էր հանել մեքենայի բեռնախցիկից, բենզին էին լցրել զոհի վրա: Ժուլիվերը մոտեցրել էր լուցկին…

Իրենց «գործը» ավարտված համարելով՝ նրանք Դավիթի տաքսիով մեկնել էին Երևան: Հանցագործության հետքերը խճճելու նպատակով  Դավիթի մեքենան թողել էին Նորքի «Ծիծեռնակ» հյուրանոցի մոտ, իրենք հեռացել էին…

ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի՝ 1992 թվականի ապրիլի 21-ի դատավճռով երեք ամբաստանյալները՝ Ժուլիվերը, Հրաչյան ու Ռուբենը մեղավոր էին ճանաչվել ծանրացուցիչ հանգամանքներում կատարած սպանության համար՝ այն ժամանակվա քրեական օրենսգրքի 99 հոդվածի 1-ին և 6-րդ կետերով:

Ժուլիվեր Հ.-ն դատապարտվել էր մահապատժի, իսկ Հրաչյա Մ.-ն ու Ռուբեն Վ.-ն՝ 15-ական տարի ազատազրկման:

1990 թվականին կատարված դաժան սպանությունը հիշեցնում է արդեն մեր օրերում փորձագետ Կարեն Վարդանյանի սպանությունը՝ համարյա նույն ձեռագրով, շահադիտական դրդումներով ու անգթությամբ…

Աղբյուրը`1in.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular