Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

ԱՀԱՍԱՐՍՈՒՌ ԴԵՊՔ Կամոյի շրջանում. փեսան 2 ընկերների հետ մերկացրել և հրկիզել է...

ԻՐԱՎՈՒՆՔ

1990 թվականի մայիսի 6-ին Կամոյի շրջանի անտառտնտեսության Նորադուզի հատվածում, ճանապարհից մոտ երկու կիլոմետր դեպի անտառի խորքը, մի փոքրիկ բացատում հայտնաբերվել էր մահամերձ մի տղամարդ: Նա լրիվ մերկ էր, մարմինը հրկիզել էին, բայց կրակը հանգել էր, տղամարդը դեռևս շնչում էր…

Մահամերձին տեղափոխել էին Կամոյի կենտրոնական հիվանդանոց:

Չնայած անհայտ տղամարդու օրհասական վիճակին, նա ինչ-որ վանկեր էր արտաբերում, փորձում էր ինչ-որ բան հայտնել իրեն շրջապատած ոստիկաններին ու բժիշկներին:

Տղամարդու կողմից արտաբերված վանկերը ի մի բերելով՝ իրավապահները ենթադրել էին, որ նա Մասիսի կամ Մարտունու շրջանի բնակիչ է, անունը՝ Դավո, Դավիթ…

Բժիշկների ջանքերն արդյունք չէին տվել: Տղամարդը մահացել էր…

Մասիսի շրջան մեկնած օպերատիվ խումբը հաջորդ օրը պարզել էր, որ հիվանդանոցում մահացած տղամարդը Ղուկասավան գյուղի բնակիչ, տաքսու վարորդ Դավիթ Մ.-ն էր:

Սպանվածի հարազատների հարցաքննությունների ժամանակ իրավապահների ուշադրությունը գրավել էր նրա քրոջ ամուսինը՝ Ժուլիվերը: Մտաբերել էին՝ երբ մահամերձ Դավիթին հարցրել էին՝ ո՞վ է նրան այդ վիճակին հասցրել, նա արտաբերել էր. «Ժու-ու-ու-լ»: Այն ժամանակ մտածել էին, որ այրվածքներից տառապող Դավիթը ջուր է ուզում…

Ժուլիվեր Հ.-ն նախկինում մի քանի անգամ դատապարտված էր: Հարցաքննությունների ժամանակ հարցերին պատասխանում էր կակազելով, անհանգիստ շուռումուռ գալով, խճճվելով ու սայթաքելով:

Ի վերջո, հարցաքննություններից մեկի ժամանակ նա խոստովանել էր, որ ինքն է սպանել Դավիթին, ասել էր, թե մենակ է արել… Սակայն քննությամբ բացահայտվել էին նաև նրա հանցակիցները:

Ժուլիվերի կենսագրության որոշ էջեր ուշագրավ էին եղել գործը քննողների համար:

1987 թվականին 20-ամյա Ժուլիվերն ամուսնացել էր անչափահաս աղջկա հետ:

1989 թվականին նա լքել էր կնոջն ու երկու երեխաներին և բնակություն էր հաստատել սիրուհու՝ Ղուկասավանի բնակչուհի, երկու երեխաների մայր, այրի Արաքսյայի հայրական տանը: Այդ տանը գրանցված ապրում էր նաև Արաքսյայի եղբայր Դավիթ Մ.-ն:

Արաքսյայի ծնողներն ու եղբայրը դեմ էին եղել, որ Արաքսյան ապրի Ժուլիվերի հետ: Բայց Արաքսյան համառել էր:

Դավիթը, չցանկանալով քրոջ հետ ապրել նույն տանը, առաջարկել էր, որ քույրը որպես նվիրատվություն՝ տունը ձևակերպի իր անունով: Դավիթը քրոջն ու Ժուլիվերին առաջարկել է նոր հողամաս ստանալ ու իրենց համար տուն կառուցել կամ տեղափոխվել Վարդենիս ու հաստատվել լքված տներից մեկում:

Արաքսյան ու Ժուլիվերը չէին ընդունել Դավիթի առաջարկը, տան շուրջ նրանց վեճերը պարբերաբար կրկնվել էին:

Հերթական վեճը տեղի էր ունեցել 1990 թվականի մայիսի սկզբին:

Եվ Ժուլիվերը որոշել էր տան նկատմամբ Դավիթի ունեցած հավակնություններին վերջ տալ՝ նրան սպանելու միջոցով:

Ժուլիվերը համաձայնության էր եկել իր 33-ամյա ազգական Հրաչյա Մ.-ի ու 28-ամյա ծանոթի՝ Ռուբեն Վ.-ի հետ՝ վերջինիս խոստանալով վարձահատույց լինել՝ սպանությունից հետո նրան տալ տուժողի մոտ եղած ամբողջ գումարը:

Ըստ Ժուլիվերի ծրագրի՝ Դավիթին պիտի քնաբեր դեղի միջոցով քնեցնեին, ապա մի որևէ բարձունքից նրա վարած տաքսին պիտի գլորեին՝ ստեղծելով դժբախտ պատահարի տպավորություն:

Ժուլիվերը խնդրել էր տաքսու վարորդ Դավիթին, որ շտապ գործով՝ աշխատանքային գրքույկը վերցնելու նպատակով իրեն տաքսիով տանի Հրազդան:

Մայիսի 6-ին, ժամը 11-ի սահմաններում Դավիթը մեքենայով գնացել էր Ժուլիվերի ասած վայրը: Ժուլիվերը մենակ չէր այնտեղ: Հրաչյային ու Ռուբենին նա ծանոթացրել էր Դավիթին՝ որպես իր բանակի ընկերների: Ասել էր, որ ընկերներն էլ պիտի իրենց հետ մեկնեն:

Ճանապարհին Ժուլիվերն ու ընկերները ուտելիք, լիմոնադ, կոնյակ  էին գնել:

Երբ խանութ էին մտել կոնյակ գնելու, Դավիթն էլ էր գնացել նրանց հետ, իսկ Ռուբենը մենակ էր մնացել մեքենայի մեջ: Նա լիմոնադի շշերից մեկի մեջ քնաբեր դեղ էր լցրել:

Հրազդան չհասած՝ ուղևորները Դավիթին առաջարկել էին ճանապարհից թեքվել ու դաշտում հաց ուտել:

Քնաբերով լիմոնադը հրամցրել էին Դավիթին, բայց նա այդ լիմոնադից քիչ էր խմել, դժգոհել էր, որ լիմոնադը նստվածք ունի:
Ճանապարհը շարունակել էին: Երբ Դավիթը վատ էր զգացել, ղեկը զիջել էր Ժուլիվերին: Բայց մինչև Հրազդան հասնելը հանցախումբը չէր կարողացել իրականացնել հանցավոր մտադրությունը, որովհետև Դավիթը խոր չէր քնել:

Ճանապարհը շարունակել էին դեպի Կամո: Ճանապարհից շեղվել, մտել էին լճամերձ անտառը, խորացել էին երկու կիլոմետր՝ սպանության համար «հարմար» տեղ ընտրելով:

Երեքով կոնյակ էին խմել: Հրաչյան կոնյակի շշով հարվածել էր Դավիթի գլխին,այդպես  շշմեցրել էին նրան ու սկսել էին չպաշտպանվող զոհի դաժան ծեծը:

Երբ Դավիթը գիտակցությունը կորցրել էր, որոշել էին հրկիզել նրան՝ սպանել հրկիզելու եղանակով: Նախ մերկացրել էին Դավիթին: Ռուբենը բենզինով տարա էր հանել մեքենայի բեռնախցիկից, բենզին էին լցրել զոհի վրա: Ժուլիվերը մոտեցրել էր լուցկին…

Իրենց «գործը» ավարտված համարելով՝ նրանք Դավիթի տաքսիով մեկնել էին Երևան: Հանցագործության հետքերը խճճելու նպատակով  Դավիթի մեքենան թողել էին Նորքի «Ծիծեռնակ» հյուրանոցի մոտ, իրենք հեռացել էին…

ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի՝ 1992 թվականի ապրիլի 21-ի դատավճռով երեք ամբաստանյալները՝ Ժուլիվերը, Հրաչյան ու Ռուբենը մեղավոր էին ճանաչվել ծանրացուցիչ հանգամանքներում կատարած սպանության համար՝ այն ժամանակվա քրեական օրենսգրքի 99 հոդվածի 1-ին և 6-րդ կետերով:

Ժուլիվեր Հ.-ն դատապարտվել էր մահապատժի, իսկ Հրաչյա Մ.-ն ու Ռուբեն Վ.-ն՝ 15-ական տարի ազատազրկման:

1990 թվականին կատարված դաժան սպանությունը հիշեցնում է արդեն մեր օրերում փորձագետ Կարեն Վարդանյանի սպանությունը՝ համարյա նույն ձեռագրով, շահադիտական դրդումներով ու անգթությամբ…

Աղբյուրը`1in.am

Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnhԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ. պատմության այս օրը (Նոյեմբերի 6)Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԹրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը«Արարատ-Արմենիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայումՀայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. ՌԴ ԱԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
Ամենադիտված