ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանում պատմել են, թե ինչու են Քոչարյանին հետապնդում Փաշինյանի օրոք»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rossaprimavera.ru-ն գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուրատորները նրա իշխանության գալուց հետո պահանջել են պատժել հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2008 թվականի գունավոր հեղափոխությունը տապալելու համար: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հայ լրագրող Գևորգ Խաչատուրյանը: Լրագրողը հիշեցրել է, որ 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում իրականացվեց նարնջագույն հեղափոխության առաջին փորձը։ Նրա խոսքով, արևմտյան կուրատորներն այն շատ մանրակրկիտ էին պատրաստել, և վիթխարի ռեսուրսներ ներդրել Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության վրա։ «Եվ դա է պատճառը, որ տասը տարի անց Նիկոլի կուրատորներն այդքան համառորեն պահանջում են, որ նա պատժի Քոչարյանին: Ի վերջո, նա թույլ չտալով, որ «սորոսաբույնը» այն ժամանակ գրավի իշխանությունը նրանց միլիոնավոր դոլարները լցրեց կոյուղի», - գրել է Խաչատուրյանը։
Նրա խոսքով, ՀՀ երկրորդ նախագահի ամուր քաղաքական կամքի շնորհիվ է, որ երկիրը ստացավ խաղաղ կյանքի ևս 10 տարի։ «Եվ Արցախը ևս ստացավ 10 տարվա անվտանգություն, քանի որ թշնամին վախենում էր անգամ մեր ուղղությամբ նայել»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ 2008 թվականի փետրվարին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց 10 տարվա ընդմիջումից հետո մասնակցեց հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա պարտվեց ընտրություններում, բայց չճանաչեց քվեարկության արդյունքները և կողմնակիցներին տարավ չարտոնված բողոքի ցույցերի: 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Երևանում ոստիկանությունը ցրեց Տեր-Պետրոսյանի կողմնակիցների չարտոնված հանրահավաքը, որը շարունակվում էր 20 օր առանց միջադեպերի։ Փողոցային ապօրինի ցույցերի առաջնորդներից մեկը Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։ Նույն օրը երեկոյան Հայաստանի մայրաքաղաքում զանգվածային փողոցային անկարգություններ են եղել, ինչի հետևանքով զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան։ Ավելի քան երկու հարյուր մարդ, որոնց մեծ մասը ոստիկաններ էին, տուժել են։ Արյունահեղությունը դադարեցնելու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանում արտակարգ դրություն է հայտարարել, և  դադարեցվել են փողոցային անկարգությունները։ Հետո՝ 2018 թվականին «թավշյա» պետական ​​հեղաշրջման արդյունքում Հայաստանում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, և սկսվեց հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular