ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայրամովի արած հայտարարությունները վերահաստատում են, որ կողմերը շտապում են.Հայաստանի մասով հարցականները շատ են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ավարտվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա այցը Բաքու։ Լավրովն Ադրբեջանում հանդիպում ունեցավ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումը տարբերվում էր նրանով, որ տեղի էր ունենում Լաչինի միջանցքի արգելափակման և ԵՄ առաքելության տեղակայման պայմաններում։ Բնականաբար, ի թիվս այն հարցերին քննարկվեց այս երկուսը ևս։


Այցի մասին հայտարարություն անելիս ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան այդ մասին ակնարկել էր՝ հղում անելով հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հայտնի հայտարարություններին։ Այցից առաջ էլ կարելի էր ենթադրել, որ որոշակի քննարկումներ տեղի են ունենալու՝ կապված հայ-ադրբեջանական կնքվելիք խաղաղության պայմանագրի հետ։

Այստեղ, բնականաբար, կաևոր գործոն է Արևմուտքի ակտիվացումը տարածաշրջանում։ Ի դեպ, Մոսկվան դիտորդների տեղակայմանը չափազանց բացասական է արձագանքել և հնչած արտահայտություններն էլ այդ կոնտեքստում են։ ԵՄ առաքելության մասով վարչապետի արված հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանը կասկածներ ունի` ռուսները  համատեղ հարձակում են կազմակերպում, և ՀԱՊԿ-ի, ՌԴ ռազմաբազայի տեղակայումը սպառնալիք է, Լավրովը հերքեց դիվանագիտորեն՝ ցույց տալով, որ Բաքուն նման մտավախություն չունի:

Բաքվում Լավրովն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերը թողնում է վերջինիս խղճին: Այսինքն, Բաքվում Ռուսաստանին ոչ թե մեղադրում են Ադրբեջանի դեմ ինչ-որ սպառնալիք ստեղծելու մեջ, այլ ուզում են Լավրովին ցույց տալ, թե ինչքան վատն է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը՝ ի դեմս Հայաստանի և նրա ղեկավարության: Բացի այդ էլ Ալիևը առիթը բաց չէր թողնում հիշեցնելու, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում մեծ դերակատարում ունի Մոսկվան։

Նա նշել է, որ ընդունվել են մի շարք փաստաթղթեր, որոնք ապագա խաղաղության պայմանագրի համար կոնցեպտուալ նշանակություն ունեն։ Ըստ Ադրբեջանի նախագահի՝ խոսքը Սոչիում և Պրահայում ընդունված փաստաթղթերի մասին է, որոնցով երկու երկրների կողմից փոխադարձաբար ճանաչվում են մեկմեկու ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։

Լավրովը նաև հայտարարել է, որ թեև Մոսկվան պատրաստ է բանակցային հարթակ տրամադրել Երևանին և Բաքվին, սակայն չի պնդում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն անպայման ընթանան Մոսկվայում։ Ապա շարունակելով հայտնել է, որ ողջունում են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը այլ երկրների ջանքերը և դեմ չեն դրան։

Կարևոր է նաև այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հույս ունի, թե 2023 թվականը բեկումնային կլինի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների նորմալացման մասով, և Ադրբեջանում մեծապես հույս են տածում, որ հենց այդպես էլ կլինի։

Ստացվում է՝ կան հստակ ժամկետներ և Բայրամովի արած հայտարարությունները, որ կա օնլայն համագործակցության ՀՀ-ի հետ, առնվազն առաջարկներ փոխանցելու մասով վերահաստատում են, որ կողմերը շտապում են։ Ադրբեջանի պարագայում այն հասկանալի է, Իսկ Հայաստանի մասով հարցականները շատ են։

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular