ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խնամի-ծանոթ-բարեկամ. Պաշտոնները միայն «կարկանդակ սիրողների» ազգականներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ու նրա այսօրվա թիմակիցները փրփուրը բերաններին քննադատում էին նախկին իշխանություններին՝ տարբեր պաշտոններում իրենց մտերիմներին նշանակելու, ԽԾԲ սկզբունքով մարդկանց առաջ քաշելու համար։

2018թ. «հեղափոխությունից» հետո Փաշինյանն ինքն է գերազանցել նախկիններին՝ երկրաչափական պրոգրեսիայով, հնարավոր բոլոր պաշտոններին իր, իր տիկնոջ և կուսակիցների ազգականներին, բարեկամներին, բանակի ընկերներին նշանակելով։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնում կառաջադրի Գյումրիի ավագանու անդամ Վահագն Մկրտչյանի թեկնածությունը։ 28-ամյա այդ երիտասարդը քաղաքական անցյալ չունի, նրա մասին հայտնի է միայն, որ ատամնաբույժ է ու վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ազգականը:

Ի դեպ, Գյումրիի մյուս փոխքաղաքապետը՝ Արթուր Պապիկյանը, Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին է։ Գյումրիում վաղուց ավանդույթ է դարձել բարձր պաշտոններին որևէ ՔՊ-ականի ազգականին նշանակելը։ Նախկին փոխքաղաքապետ, ներկայումս պատգամավոր Դավիթ Առուշանյանն էլ այդ պաշտոնին նշանակվել էր բացառապես «Շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանի՝ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ փեսայի բարեկամը լինելու «արժանիքի» համար։

Եվ այսպես, գործող վարչախումբը, չունենալով կադրային բազա, կրթված ու բանիմաց կառավարիչներ, բարձր պաշտոններին նշանակում է միայն խնամիներին/ծանոթներին/բարեկամներին։

Թքած, որ այդ մարդիկ ունակ չեն երեք բառ հոդաբաշխ իրար կապել, գլուխ հանել պաշտոնով սահմանված պարտականություններից, կամ էլ կատարել տարրական ու պարզ հանձնարարությունները։ Կարևորը, լինեն որևէ ապիկարի մերձավոր ազգականը, սոցցանցերում էլ ինքնամոռաց տարածեն «Քաղպայմանագրի» կամ նրա առաջնորդի «մտքի գոհարները»։ Իսկ Փաշինյանն ու յուր տիկինը Գյումրիի մասին կհիշեն միայն հերթական ձեթոտ կարկանդակը ախորժակով խփշտելու համար։ 

Մարինե Ազատյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular