ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանիպուլյացիա «պեռաշկիով». Փաշինյանի տգիտությունը սահմաններ չունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի քաղաքական և հանրային ցանցի ամենախոցելի խնդիրներից մեկը չափազանց արագ գործող իշխանությունների սադրանքներին և տարատեսակ մանիպուլյացիաներին ենթարկվելն է։ Երեկ ուշ երեկոյան էլ հայկական ֆեյսբուքը «ցնցվում էր» վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրառումներից և լուսանկարներից, որտեղ Հայաստանի իշխանությունը զավթած այր ու կին ախորժակով «պեռաշկի» էին ըմբոշխնում Երևանում և Գյումրիում։

«Մենք ոչ միայն զբոսնում ենք մեր տարբեր քաղաքներում, այլև կարկանդակ ու եգիպտացորեն ենք վայելում, խանութներից առևտուր ենք անում, սրճարաններում ենք լինում և այլն և այլն, պարզապես միշտ չէ, որ դուք մեզ նկատում եք»,- գրել է Աննա Հակոբյանը։

Սոցցանցերում քննադատությունների տարափ է՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի և նրա տիկնոջ հակաէսթետիկ պահվածքի դեմ։ Հատկապես առկա իրավիճակում, երբ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո մեկուսացել էր, իսկ հանրության մեջ հայտնվում էր հազվագյուտ, այն էլ թիկնապահների մեծ խմբի ուղեկցությամբ, Աննա Հակոբյանի այս գրառումը կարելի է մանիպուլյացիա և ծաղր որակել։ Ոչ միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի, այլև փաշինյանական վարչախմբի նկատմամբ ատելությամբ լցված ժողովրդի նկատմամբ։

Ըստ էության, իր այս գրառումով վարչապետի տիկինը փորձում է համոզել, թե իրենք դեռևս լուրջ աջակցություն ունեն հանրության շրջանում և կարողանում են առանց թիկնապահների ուղեկցությամբ դուրս գալ քաղաք։ Մինչդեռ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետն ու իր ընտանիքի անդամները, կամ ծպտված դեմքները փակած են հայտնվում տարբեր հատվածներում, շատ արագ նկարվում և հեռանում, կամ էլ տեղաշարժվում են թիկնապահների մեծ խմբի ուղեկցությամբ, սակայն այնպիսի ռակուրսներից են լուսանկարներն անում, որպեսզի հետագայում կարողանան դրանք օգտագործել ներքաղաքական նպատակներով։

Ամեն դեպքում, փաստն այն է, որ պատերազմից գրեթե 2,5 տարի անց Նիկոլ Փաշինյանին հաջողվում է կրկին էժանագին գրառումներով և լուսանկարներով շեղել հանրության ուշադրությունը օրախնդիր տարբեր հարցերից, իսկ անհեթեթ խոսակցությունների հորձանուտում կորսվում է իրական քաղաքական երկխոսության և քաղաքական մտքի հնարավորությունը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular