ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը նոր քրգործեր է հարուցում ընդդիմախոսների և չենթարկվողների դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին օրերին գործող վարչախումբը կտրուկ ավելացրել է ընդդիմադիր գործիչների դեմ քրեական վարույթների թիվը։

Հայաստանում և Արցախում բազմաթիվ անձինք, ովքեր երբևէ քննադատական խոսք են հնչեցրել փաշինյանանակ վարչախմբի հասցեին, հայտնվել են իրավապահների թիրախում։

Հակակոռուպցիոն դատարանում էլ արդեն 3 տասնյակից ավելի քրեական գործեր կան ընդդիմադիր տարբեր գործիչների դեմ, որոնց մեղադրում են հնարավոր բոլոր մեղքերի, կոռուպցիայի, կաշառակերության յուրացումների մեջ։ Քրեական գործեր են հարուցված թե՛ նախկին պաշտոնյաների, թե՛ նաև նրանց ընտանիքների անդամների դեմ։

Օրեր առաջ էլ քրեական մի գործ հարուցվել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ, որին մեղադրում են 25 միլիոն դրամ գումար հափշտակելու մեջ։ Դատախազությունն էլ հատուկ վերանայման բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան՝ չհամակերպվելով գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին ազատ արձակելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման հետ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում քրեական մի գործ էլ հարուցվելու է «Քաղպայմանագրի» պատգամավորներից մեկի դեմ։ Այս դրվագով գործող վարչախումբը փորձում է համոզել, թե երկակի ստանդարտներ չեն կիրառում քրեական գործեր հարուցելով։ Սակայն, խնդիրն այն է, որ քրեական գործը, որ հարուցելու են «քպ-ականի» դեմ, իրականում հենց Նիկոլ Փաշինյանի հստակ հանձնարարությամբ է։

Խոսքը ԱԺ պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի մասին է։ Վերջինիս դեմ բավականին լուրջ կոմպրոմատներ կան թե՛ նախկին իշխանությունների օրոք իր յուրացումների և թե՛ փաշինյանական իշխանության օրոք կատարած իրավախախտումների մասով։ Ավելին, Փաշինյանը հանձնարարել է նրա դեմ քրեական գործ հարուցել, քանի որ Մելքոնյանը նախ չի մասնակցել Սերյան Օհանյանին քրեական պատասխանատվության ենթարկելու քվեարկությանը, երկրորդն էլ՝ մի շարք դեպքերում հրաժարվել է կատարել Փաշինյանի ապօրինի հրահանգները, ուստի և որոշել է պատժել իրենց կուսակցին, մյուսներին ավելի վախեցնելու համար։

Անի Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular