ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջանցքը չի բացվելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաագայի դատարանի՝ ի նպաստ Հայաստանի որոշումը հայ հասարակության մոտ ոգևորություն առաջացրեց, քաղաքացիները մեծ հույսեր են կապում դրա հետ, ինչի շուրջ էականորեն աշխատում են իշխանությունը՝ իրենց մեդիաներով և անհատներով, գործի են դրված նաև ֆեյք էջերը:

Իրավաբանները որոշումն այնքան էլ միանշանակ չեն ընդունում, մատնանշում են խնդիրները, բացի դա, այն ընդամենը միջանկյալ որոշում է:

Այնուամենայնիվ, էականը Լաչինի միջանցքի բացումն է, որի իրագործման բանալին ոչ թե իրավական, այլ քաղաքական է: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման որոշումները կրում են ձևական բնույթ. այդպիսի մի քանի որոշում ՄԻԵԴ-ը կայացրեց 44 օրյա պատերազմի ժամանակ, որը ոչ մի ազդեցություն չթողեց: Դեռ տարիներ առաջ էլ ՄԱԿ-ը 4 բանաձև էր ընդունել Հայաստանի հետ կապված, որը ՀՀ այն ժամանակվա իշխանությունը, կարելի ասել, անտեսեց: Հիմա էլ նույն բանը Ադրբեջանն է անելու: Հիմա էլ փորձում են տպավորություն ստեղծել, որ Ռուբեն Վարդանյանին հեռացնելը օգնելու է միջանցքի բացմանը: Ժամանակը ցույց կտա, որ քաղաքական այս թեզը չի աշխատում, միջանցքը չի բացվում և այն արվել է Արցախում ընդվզումը կանխելու համար:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքը փակվեց այն բանից հետո, երբ Պրահայում Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Նախքան Պրահայի հանդիպումը, Լեռնային Ղարաբաղի, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ճակատագիրն անորոշ էր:

Ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի՝ պետք է այդ հարցերը քննարկվեին եւ հետագայում լուծում ստանային, իսկ ճանապարհը վերահսկողն էլ պետք է լինեին ռուսական խաղաղապահ ուժերը: Նիկոլ Փաշինյանը Պրահայում համաձայնեց, որ Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի կազմում, հանրությանն էլ ասում էր, թե, իբրև, այդ ամենի մեղավորները նախկին իշխանություններն են, նախ ասաց՝ 1991 թվականին Տեր-Պետրոսյանի իշխանավարման ժամանակվանից է սխալը եկել, հետո ասաց՝ 2008-ին Ռոբերտ Քոչարյանն է սխալ ուղղությամբ տարել հարցը, դրանից հետո էլ ասաց, որ 2010-ին է նման որոշում կայացվել: Այսինքն` անգամ նա իր ասածների մեջ շփոթվում էր:

Ի վերջո, Փաշինյանը համոզում էր հասարակությանը, որ Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում, սա ի՞նչ է նշանակում․ նշանակում է, որ նույն Փաշինյանն արդեն միջազգային հարթակներում համաձայնել էր Ադրբեջանին հանձնել Ղարաբաղը: Ստացվում է, որ Հայաստանի ղեկավարն ընդունում է, որ Ղարաբաղն Ադրբեջան է։ Այս դեպքում հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ գործ ունեն այնտեղ ռուսները, ինչո՞ւ պետք է ռուսական զորքն այնտեղ լինի, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ադրբեջանը չի բացելու ճանապարհը՝  հղում անելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

Ըստ էության, Լաչինի միջանցքը կարող է բացվել կա՛մ Արցախի հանձմամբ և Ադրբեջանի կազմում ինչ-որ կարգավիճակ  ունենալով, կա՛մ էլ ՀՀ իշխանության կամ նրանց մոտեցման փոփոխությամբ: Մոտեցման փոփոխությունը գրեթե անհնար է, իսկ այդ դեպքում գնդակը քաղաքացիների դաշտում է և պետք է պատասխանատվություն վերցնեն նաև ՀՀ իշխանությանը քվե տված քաղաքացիները:

Ադրբեջանը չի բացելու ճանապարհը, հղում անելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները: Ողջ խնդիրը սա է:

Աննա Ավետիսյան


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular