Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջանցքը չի բացվելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաագայի դատարանի՝ ի նպաստ Հայաստանի որոշումը հայ հասարակության մոտ ոգևորություն առաջացրեց, քաղաքացիները մեծ հույսեր են կապում դրա հետ, ինչի շուրջ էականորեն աշխատում են իշխանությունը՝ իրենց մեդիաներով և անհատներով, գործի են դրված նաև ֆեյք էջերը:

Իրավաբանները որոշումն այնքան էլ միանշանակ չեն ընդունում, մատնանշում են խնդիրները, բացի դա, այն ընդամենը միջանկյալ որոշում է:

Այնուամենայնիվ, էականը Լաչինի միջանցքի բացումն է, որի իրագործման բանալին ոչ թե իրավական, այլ քաղաքական է: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման որոշումները կրում են ձևական բնույթ. այդպիսի մի քանի որոշում ՄԻԵԴ-ը կայացրեց 44 օրյա պատերազմի ժամանակ, որը ոչ մի ազդեցություն չթողեց: Դեռ տարիներ առաջ էլ ՄԱԿ-ը 4 բանաձև էր ընդունել Հայաստանի հետ կապված, որը ՀՀ այն ժամանակվա իշխանությունը, կարելի ասել, անտեսեց: Հիմա էլ նույն բանը Ադրբեջանն է անելու: Հիմա էլ փորձում են տպավորություն ստեղծել, որ Ռուբեն Վարդանյանին հեռացնելը օգնելու է միջանցքի բացմանը: Ժամանակը ցույց կտա, որ քաղաքական այս թեզը չի աշխատում, միջանցքը չի բացվում և այն արվել է Արցախում ընդվզումը կանխելու համար:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքը փակվեց այն բանից հետո, երբ Պրահայում Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Նախքան Պրահայի հանդիպումը, Լեռնային Ղարաբաղի, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ճակատագիրն անորոշ էր:

Ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի՝ պետք է այդ հարցերը քննարկվեին եւ հետագայում լուծում ստանային, իսկ ճանապարհը վերահսկողն էլ պետք է լինեին ռուսական խաղաղապահ ուժերը: Նիկոլ Փաշինյանը Պրահայում համաձայնեց, որ Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի կազմում, հանրությանն էլ ասում էր, թե, իբրև, այդ ամենի մեղավորները նախկին իշխանություններն են, նախ ասաց՝ 1991 թվականին Տեր-Պետրոսյանի իշխանավարման ժամանակվանից է սխալը եկել, հետո ասաց՝ 2008-ին Ռոբերտ Քոչարյանն է սխալ ուղղությամբ տարել հարցը, դրանից հետո էլ ասաց, որ 2010-ին է նման որոշում կայացվել: Այսինքն` անգամ նա իր ասածների մեջ շփոթվում էր:

Ի վերջո, Փաշինյանը համոզում էր հասարակությանը, որ Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում, սա ի՞նչ է նշանակում․ նշանակում է, որ նույն Փաշինյանն արդեն միջազգային հարթակներում համաձայնել էր Ադրբեջանին հանձնել Ղարաբաղը: Ստացվում է, որ Հայաստանի ղեկավարն ընդունում է, որ Ղարաբաղն Ադրբեջան է։ Այս դեպքում հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ գործ ունեն այնտեղ ռուսները, ինչո՞ւ պետք է ռուսական զորքն այնտեղ լինի, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ադրբեջանը չի բացելու ճանապարհը՝  հղում անելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

Ըստ էության, Լաչինի միջանցքը կարող է բացվել կա՛մ Արցախի հանձմամբ և Ադրբեջանի կազմում ինչ-որ կարգավիճակ  ունենալով, կա՛մ էլ ՀՀ իշխանության կամ նրանց մոտեցման փոփոխությամբ: Մոտեցման փոփոխությունը գրեթե անհնար է, իսկ այդ դեպքում գնդակը քաղաքացիների դաշտում է և պետք է պատասխանատվություն վերցնեն նաև ՀՀ իշխանությանը քվե տված քաղաքացիները:

Ադրբեջանը չի բացելու ճանապարհը, հղում անելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները: Ողջ խնդիրը սա է:

Աննա Ավետիսյան


Ադրբեջանցի ռազմական փորձագետը Սյունիքում է եղել․ ի՞նչ նպատակ է հետապնդում «միջանցքի» թեզերի տարածումը Մակրոնը ստորագրել է Ֆրանսիայում էվթանազիան օրինականացնող օրենքը Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի Լոռու մարզում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 19-ին Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը Ուկրաինացի երգչուհին իր երևանյան համերգի ժամանակ ամաչեցրել է ՓաշինյանինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Հայաստանի Ռուսաստան արտահանումը վերադարձնելու հնարավորությունները արագորեն նվազում ենՄահապատիժ աշխարհի ամենագեղեցիկ մարդասպանինԵՄ-ն մեր քաղաքական իրավունքները առուծախի է վերածել Նիկոլի աթոռի ոտքերը պահելու համար. Աննա Մկրտչյան Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները սկսում են ելույթները Եվրոպայի առաջնությունում Մոսկվա և Բաքու. Ալիևը կանխատեսում է ճգնաժամ Հայաստանում, Գալուզինը սահմանում է ընտրության դեկտեմբերյան վերջնաժամկետՆավթի գներն աճել են Կոտայքի մարզում 23-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է Թուրք-ադրբեջանական անդունդ. Փաշինյանը վայելում է ընդդիմությանը ծաղրելըԱրարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակшլվել է (տեսանյութ) Քեռին մրցում է քրոջ որդու հետ. «Հրապարակ» ԱՄՆ-ն կարծում է, որ Օմանը չափազանց շատ զիջումների է գնացել Իրանի հետ բանակցություններում. AP Հայկական ընդդիմությունը համաձայնել է համագործակցել Բաքվի հետՈւկրաինան հարձակումներ է իրականացրել Ռուսաստանի վրա Քրեական աշխարհն ուրախ՞ է ՔԿԾ նոր պետի նշանակմամբ. «Ժողովուրդ» «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Արշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Մարտեր են սկսվել Նոյեմբերյանի տարածքում, որի արդյունքում հայերի վերահսկողության տակ են անցել Վերին Աքսիպար և Բաղանիս-Այրում ադրբեջանական գյուղերը. պատմության այս օրը (19 օգոստոս)Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր. «Հրապարակ» Իշխանությունն Արցախը հանձնելուց և թեման օրակարգից հանելուց բացի՝ հրաժարվում է սահմանադրական դրույթների կատարումից. Աբրահամյան Վթար է. մինչև երեկո ջուր չի լինելու Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Մեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ. Մուսիալան խաղադաշտում կրկին կորցրել է գիտակցությունը Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներԵրթևեկության փոփոխություն կկատարվի Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել ճանապարհահատվածումԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ
Ամենադիտված