ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը փոխում է հռետորաբանությունը Հայաստանի հանդեպ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում հակառուսական տրամադրությունների սրման և Եվրամիության դիտորդների տեղակայման ֆոնին շատերը արձանագրում են, թե Ռուսաստանը լուրջ հետևանքներով է սպառնալու Հայաստանին, ինչպես նաև հակահայկական գործողությունների շարք է սկսելու։ Ռուսաստանը և նրա հետ փոխկապակցված ՀԱՊԿ-ն, որոնք առանձնապես ոչինչ չեն արել Հայաստանին օգնելու ուղղությամբ, առնվազն ստիպված են լինելու վերանայել իրենց դիրքորոշումը։ Տևական ժամանակ բազմաթիվ հայ քաղաքագետներ և վերլուծաբաններ նշում են, թե Ռուսաստանն ինքն է շահագրգռված «Զանգեզուրի միջանցքի» հարցում և Լաչինի միջանցքի փակված լինելն էլ հենց պարտադրանք է հայկական կողմին ընդունել այս նախապայմանները։

Մինչդեռ երեկ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, թե Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ռուսական դիրքորոշումը չի հանգում արտատարածքային միջանցքների տրամաբանությանը։

Կոպիրկինը հիշեցրել է, որ Մոսկվայի տեսակետն այդ կապակցությամբ բազմիցս և շատ հստակ արտահայտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման և սահմանի սահմանազատման հանձնաժողովի ռուս համանախագահ, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ոչ մի միջանցքային տրամաբանության մասին խոսք չի գնում»,- ասել է Կոպիրկինը։ Նա, ի դեպ, չի մեկնաբանել Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչառնիկովի՝ ավելի վաղ հայտարարությունները միջանցքի բացման անհրաժեշտության վերաբերյալ, ինչը թերևս վկայում է, որ Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի սանձերն ավելի շատ ձգելու դեպքում կարող է ընդհանրապես կորցնել Հայաստանը, իսկ հետագայում այս տարածաշրջան վերադառնալու համար շատ ավելի լուրջ ռեսուրսներ կունենան։

Իհարկե Ռուսաստանը մի կողմից չի ցանկանում զայրացնել Ադրբեջանին և Թուրքիային, խրված լինելով ուկրաինական ճգնաժամի մեջ, մյուս կողմից Հայաստանի կորուստը լրջագույն հետևանքներ կունենա հենց Ռուսաստանի համար, ուստի և առնվազն այս փուլում, հատկապես երբ Հայաստանը ինքնուրույն հակառուսական քայլ է արել Եվրամիության դիտորդներ տեղակայելով՝ Ռուսաստանը ստիպված կլինի որոշակի զիջումների գնալ Հայաստանին և պաշտպանել իր ռազմավարական դաշնակցի շահերը։

Սերինե Բադալյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular