ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակակոռուպցիոն դատարանի ապտակը Նիկոլ Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հակակոռուպցիոն դատարանը երեկ մերժել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանավորման վերաբերյալ։

Բարձրաստիճան նախկին զինվորականը դատարանի դահլիճից ազատ է արձակվել։ Խաչատուրովին ձերբակալել էին նախօրեին, երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը զբաղեցնող գեներալ-մայորին մեղադրում էին փողերի լվացման մեջ։

Գործը, ըստ փաստաբանների, կապված է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին առնչվող քրեական գործի դրվագներից մեկի հետ։ Փաշինյանական վարչախումբը Խաչատուրովի դեմ իր վրեժխնդրությունն իրականացնելիս գործել է առավելագույնս ճղճիմ և սրիկայական մեթոդներով։ Ձերբակալության ընթացքում Գրիգորի Խաչատուրովը ոչ սնունդ է ստացել, ոչ իրեն անհրաժեշտ դեղորայքը։

Ըստ փաստաբանների՝ մեղադրանքը ևս բացարձակապես անհիմն է, նշվում էր, թե իբր Սեյրան Օհանյանը զորամասի տարածք է վաճառել Գրիգորի Խաչատուրովին և նա էլ գրավադրել է այդ տարածքը ավելի բարձր գնով, ուստի և գեներալ-մայորին մեղադրում են փողերի լվացման մեջ։ Փաստաբանները դատարանի դահլիճում ապացուցել են, որ բոլորովին այլ գույք է դրված եղել գրավի, իսկ զորամասն ընդամենը օժանդակ գրավ է եղել։

Ինչպես և սպասելի էր, մեղադրանքը փլուզվել է դատարանում և հակակոռուպցիոն դատարանի դատավորը հրաժարվել է կալանավորել Գրիգորի Խաչատուրովին՝ նրան ազատ արձակելով։ Իհարկե, փաշինյանական վարչախումբը բնավ էլ մտադիր չէ կանգ առնել կամ հետ կանչել ապօրինի մեղադրանքը։

Գրիգորի Խաչատուրովը, նշենք, միակ գեներալն էր, որը 2020 թվականի պարտությունից հետո տեր կանգնեց իր ստորագրությանը և մինչ օրս շարունակում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջել։ Հայկական բանակի մյուս բոլոր գեներալներն ու գնդապետները, որ ստորագրել էին այդ աղմկահարույց պահանջի տակ, կամ գլխահակ շարունակեցին իրենց ծառայությունը, կամ էլ հաճույքով պատվի են առնում Նիկոլ Փաշինյանի առջև՝ մոռանալով իրենց իրական պարտականությունները։

Մերի Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular