ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակում ամենաթողությունը շարունակվում է. Զոհերի գլխավոր մեղավորն իշխանությունն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայկական բանակը նախօրեին միանգամից 3 զոհ ունեցավ, այն էլ ոչ մարտական պայմաններում։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ զինծառայող Հայկ Պետրոսյանը ինքնասպան է եղել Իջևանի զորամասում՝ գլխին արձակած կրակոցից։

Երկու զինծառայող էլ մահացել են ՊՆ ուազի վթարի հետևանքով։ Վիճակագրությունը փաստում է՝ տարիներ շարունակ հայկական բանակում մահացության դեպքերի մեծ մասը ոչ մարտական պայմաններում է արձանագրվում, թերևս չհաշվելով 2020 թվականի պատերազմի ողբերգական հանգամանքները, կարելի է փաստել, որ տարեցտարի մարտական պայմաններում զոհերի թիվը աճում է։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ամեն տարի տվյալներ է հավաքում, միայն անցած տարի Հայաստանի զինված ուժերում և Արցախի պաշտպանության բանակում 64 մահվան դեպքերից 14-ն է հրադադարի խախտման հետևանքով եղել։ Այս վիճակագրության մեջ ներառված չեն ադրբեջանական լայնածավալ հարձակման 200-ից ավելի զոհերը։

Մյուս դեպքերը պաշտոնական վարկածով, ավտովթարներ, առողջական խնդիրներ, ինքնասպանություն, թե սպանություն, ականի պայթունի հետևանք է եղել։ Իրավապաշտպանները նաև ահազանգ են հնչեցնում, որ զինված ուժերում մահերի մեծ մասը որպես կանոն որակվում է ինքնասպանություն, թեև դրանք կամ սպանություն են, կամ էլ ինքնասպանության հարկադրանք։

Իրավապաշտպանները հատկապես տարօրինակ են գտնում, որ ինքնասպանություն որակող դեպքերը հենց միանգամից են այդպիսին որակում՝ առանց քննչական գործողությունների կատարման։ 2010-2020 թվականների հարուցված մահվան դեպքերն ուսումնասիրվել և պարզվել են, որ այդ գործերը որոշ դեպքերում կարճվում են կամ կասեցվում, հանցակազմի բացակայության պայմաններում։

Թերևս 2018 թվականի այսպես կոչված հեղափոխությունից հետո , հանրության զգալի մասը ակնկալում էր, որ բանակում դրական փոփոխություններ կունենան, ավելին, ոչ միայն 2020 թվականի ողբերգական պատերազմի հետևանքով Հայաստանը կորցրեց իր տարածքների զգալի մասը, ինչպես նաև մինչ օրս չի կարողանում վերականգնել բանակի մարտունակությունը, այլև ցավալի և ողբերգական իրադարձությունները, ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով մահերը, շարունակում են տեղ գտնել Հայկական բանակում, ինչը վկայում է կրկին ու կրկին գործող իշխանությունների ապիկարության և հանցագործություններն ամեն գնով կոծկելու քաղաքականության մասին։ 

Վարդուհի Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular