ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքեր են Տավուշի մարզի անցողիկ թեկնածուները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չնայած պաշտոնական քարոզարշավը դեռ չի սկսվել՝ Տավուշի մարզում ընտրապայքարը բավականին թեժացել է: Արդեն ուրվագծվում են այն հիմնական թեկնածուները, ովքեր պայքարելու են Տավուշի մարզի ռեյտինգային մանդատներին տիրանալու համար:

՛՛Գրանդ՛՛ հոլդինգի ղեկավար Միքայել Վարդանյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակներում ընդգրկված իր հովանավորյալի հետ արդեն շրջում է մարզի համայնքներում և գումարներ է բաժանում:

Բավականին ակտիվ է նաև ՛՛Ծառուկյան՛՛ դաշինքից ռեյտինգայինով առաջադրված Վարուժան Բաբաջանյանը: Այս օրերին Բաբաջանյանը ակտիվ հանդիպումների մեջ է մարզի հասարակական - քաղաքական շրջանակների, նախկին ու ներկա պաշտոնյաների հետ: Մեր տեղեկություններով՝ Վարուժան Բաբաջանյանի նախընտրական շտաբը արդեն բավականին ներկայանալի տեսք ունի. նրան հաջողվել է իր շուրջը միավորել մարզի հասարակական - քաղաքական ակտիվի, նախկին ու ներկա պաշտոնյաների մի զգալի մասին և այս պահին թերևս միակ թեկնածուն է, որ նախընտրական կառույցներ է ձևավորել գրեթե մարզի ամբողջ տարածքում:

Առայժմ պասիվ քարոզարշավ է վարում ճանաչված վիրաբույժ, ՀՅԴ ռեյտինգային ցուցակում ընդգրկված Արտավազդ Սահակյանը: Չնայած այս հանգամանքին՝ Սահակյանը ևս դասվում է զգալի ձայներ հավաքելու հավակնորդների թվին:

Չնայած բավականաչափ թուլացած դիրքերին՝ ռեյտինգային ընտրակարգով մանդատ ստանալու հույսը չի կորցրել նաև ՀՀԿ ցուցակում ընդգրկված Հակոբ Հակոբյանը՝ ՛՛Կիլիկիա՛՛ գարեջրի գործարանի սեփականատերը: Նա ևս այս պահին ակտիվորեն փորձում է թիմ հավաքագրել:

Չնայած դեռևս ընտրական պրոցեսը քարոզչության փուլ չի թևակոխել՝ արդեն ակնհայտ է, որ մանդատ ստանալու հիմնական պայքարը ընթանում է հենց այս չորս թեկնածուների միջև:

Արամ Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular