ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեզ կտոր-կտոր հանձնում են թուրքին»․ Մհեր Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները, որոնք ի սկզբանե նախատեսվում էին անցկացնել Հայաստանում, կանցկացվեն Ղրղզստանում։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին հայտարարել էր, որ այս փուլում նպատակահարմար չէ զորավարժությունների Հայաստանում անցկացնելը: Այս և թեմային առնչվող այլ հարցերի «Փաստ» լրատվականի հետ զրույցում պատասխանել է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը:

- Պարո՛ն Հակոբյան, ի՞նչ է կորցնում այս փուլում Հայաստանը:

- Իրականում մենք շատ բան ենք կորցրել և շուտ ենք կորցրել: Այս զորավարժությունները մեծ հաշվով բան չէի փոխելու՝ ավելի շատ քաղաքական նշանակություն ունեն, քան ռազմական: Իսկ մինչ այս կորցրինք Ռուսաստանի հետ հարաբերությունները, որի սկիզբը դրվեց 5 տարի առաջ: Կորցրել ենք նաև ուժեղ պետություն ունենալու շանսը, որը 1991թ-ից հետո այդպես էլ չռեալիզացրեցինք: Այդ զորավարժությունները մեծ հաշվով ոչինչ չեն որոշում, եթե ՌԴ պաշտոնյաներն այնպիսի հայտարարություններ են անում, ինչպես Վոլոդինը վերջերս: Մենք ուղղակի բարդ իրավիճակում ենք:

- Նույնիսկ երկրաշարժի ֆոնին Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժությունների անցկացումը ներկայացնում են, որպես սպառնալիք և մենք այդպես էլ ընկալում ենք: ՀԱՊԿ զորավարժությունները հակառակ կողմի համար նույն նպատակին ծառայեցնել հնարավո՞ր չէր:

- Իրական վտանգը Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա ճգնաժամն է: Այս պահին ՌԴ-ի հետ հարաբերություններն ամենավատն են, քան եղել են երբևէ և գնալով ավելի են վատանում: Հայաստանն Արևմտյան ուղղությամբ է գնում և չգիտեմ, թե այն մեզ ինչ կտա: ՀՀ ղեկավարությունը ևս օգտվում է ՌԴ-ի թուլությունից: Բայց մյուս կողմից էլ, եթե արդար լինենք Ռուսաստանն էլ մեզ հետ ազնիվ չի վարվում: 2021թ-ի մայիսից Ադրբեջանը ներխուժել է մեր ինքնիշխան տարածք, իսկ ՌԴ պաշտոնյաները նույնիսկ հայտարարությունների մակարդակով մեզ չեն պաշտպանում: Հասկանում եմ, որ չեն ուզում Ադրբեջանին նեղացնել: Մենք մոտ երկու տարի է գոռում ենք, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, ՀԱՊԿ-ը եկավ տեսավ, ասաց՝ դեռ պետք է ուսումնասիրենք, հետո պարզվեց, որ սահմանը հստակ չէ, էսկալացիայի խնդիր կա և այլն: ՌԴ-ն մեր հանդեպ ազնիվ չի վարվում:

- Իսկ ԵՄ առաքելությունը Հայաստան բերելը, պաշտոնեական մակարդակով ՌԴ-ին ինչ-որ բաներ պարտավորեցնող հայտարարություն անելն ազնի՞վ է ՌԴ-ի հանդեպ:

- Իսկ Հայաստանն ի՞նչ անի, եթե ունի մեծ եղբայր ում շուրջ 2 տարի է ինչ բողոքում է, բայց պարտավորություն ունենալով հանդերձ չի գալիս պաշտպանելու: Դա չի անում նույնիսկ հայտարարությունների մակարդակով: Մենք արդեն սովորեցինք, որ 2 ամսից ավելի է, ինչ Լաչինի միջանցքում նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթը չի կատարվում և այս ֆոնին Վոլոդինը հանդիպում է Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ և զրուցում են երկու երկրների միջև հարաբերությունների խորության մասին: Ռուսական կոմղը երբեք Հայաստանի հետ անկեղծ չի դաշնակցել: 2020թ պատերազմում մեզ հետ արդա՞ր վարվեցին:  Հանուն արդարության ընդունենք, որ մեզ շատ օգնեցին՝ զենքով, զինամթերքով և այլն, բայց ՌԴ-ն լիարժեք չօգնեց՝ թույլ տվեց մեզ ծեծեն այնքան ինչքան ինքն ուզում է: Ուղղակի մինչև 2018թ․ լավ թե վատ մենք ՌԴ-ի հետ հարաբերությունների պոչը բռնել էինք, նրանք էլ մերը: Իսկ 2018թ-ից հետո իշխանությունը մի քանի քայլ արեց, որոնցով փաստացի նեղացրեց Ռուսաստանին, դրանից հետո ՌԴ-ին 2020թ-ին վրեժ լուծեց, հետո էլ մենք նեղացանք, և ՌԴ-ի վերժն էլ փոխադարձ եղավ: ԵՄ դիտորդներ չբերելու այլընտրանքը ո՞րն է: Մեզ կտոր-կտոր հանձնում են թուրքին:

-Իսկ ՀՀ իշխանությունը դե՞մ է կտոր-կտոր թուրքին հանձնվելուն:

-Կարծում եմ գնում է դեպի Արևմուտք: Թեև ասում են, որ Արևմուտքի ներկայացուցիչը տարածաշրջանում Թուրքիան է, բայց ես այդպես չեմ կարծում: Ամեն երկիր իր շահն է հետապնդում և դա չի փոխվելու: Դիվանագիտությունն այդքան սահմանափակ չէ, որ դաշնակցի թշնամու հետ համագործակցությունը բացառվի՝ հարաբերությունների և շահերի համադրությունները բարդ են: Երկրներն Ադրբեջանից շահեր ունեն, իսկ մենք պետք է այնքան խելացի լինենք, որ ինչ-որ պահի այնպես անենք, որ մեր շահը համընկնի իրենց շահին: Տեսեք, հիմա սպասում ենք, որ Ռուսաստանն Ուկրանիայում իր հարցերը կլուծի և կգա այստեղ ու Ալիևին կծեծի, բայց ի՞նչ գիտեք կանի: Գուցե կռվի փոխարեն Ալիևն ավելի շահավետ առաջարկ անի, և այստեղ կա՞ վստահություն, որ ՌԴ-ն այն չի ընդունի և հեթական անգամ հայերի շահերի սպասարկումը չեն հետաձգի: Խնդիրն այն է, որ թույլերին ոչ մեկ չի հարգում և չի ցանկանում դաշնակցել նրանց հետ: Թույլը գլխացավանքի աղբյուր է: Այլ հարց  է, որ մենք չպետք է հասնեինք սրան՝ արտաքին պարտքն օր օրի ավելացնում ենք, ռազմական ագրեսիայի վտանգ կա, օր օրի մեծանում են արտագաղթի ծավալները և այլն: Ամեն ինչի գաղտնիքը մեր թուլությունն է:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular