ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտ սպառնալիք Ռուսաստանից. ԵՄ դիտորդների ներգրավումը լրջորեն մտահոգել է Մոսկվային

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռուսաստանն արդեն բացահայտ սպառնում է Հայաստանի գործող իշխանություններին՝ Եվրամիության դիտորդների առաքելություն Հայաստան ներգրավելու համար։
 
Հիշեցնենք, արդեն փետրվարի 20-ից մի քանի հարյուր Եվրամիության դիտորդներ են տեղակայվելու Ադրբեջանի հետ սահմանին։ Թեև խոսվում է, որ առաքելությունը քաղաքացիական է, սակայն Ռուսաստանի իշխանությունները բնավ չեն հավատում այդ հավաստիացումներին և լրջագույն սպառնալիքներ են տեսնում իրենց սեփական շահերին, ուստիև զարմանալի չէ վերջին շրջանում ռուսական կողմի չափազանց նյարդային և ցավոտ հայտարարությունները, ինչպես նաև Հայաստանի և Բրյուսելի և Վաշինգտոնի հասցեին արվող ոչ թե ակնարկները, այլ պարզ եզրակացությունները։
 
Երեկ էլ արդեն Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը բացիեբաց սպառնալիք է հնչեցրել փաշինյանական վարչախմբի հասցեին։ Ընդունելով Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային, Վոլոդինը հայտարարել է, թե Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի ներգրավումը ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում նոր խնդիրներ կստեղծի։ Այն գործիչները, որոնք հայտարարություններ են հնչեցնում եվրոպական կառույցների ուղղությամբ հեշտությամբ կարող են կորցնել երկիրը, ոչ ավելի, ոչ պակաս հայտարարել է Վոլոդինը և կոչ արել կատարել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների դրույթները։ «Այն մարդիկ, որ ցանկանում են եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով ներգրավվել այս հարցում, Ուկրաինայի, Հարավսլավիայի, այլ երկրների օրինակից ելնելով պետք է տասն անգամ մտածեն և ծանրութեթև անեն, թե ինչով կարող է ավարտվել այս ամենը»,- ռուսաստանյան պաշտոնական լրատվամիջոցների փոխանցմամբ շեշտել է Վոլոդինը։
 
Նշենք, որ եվրամիության և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչներն ու պաշտոնական ներկայացուցիչները ոչ պակաս կոշտ են տրամադրված և պարտադիր ուղարկվելու են քաղաքացիական նախաձեռնությունը, ավելին Ֆրանսիան հայտարարել է, որ իր կողմից առաքելությանը մասնակցելու են մի քանի ժանդարմներ։ Կիսառազմականացված ոստիկանության ներկայացուցիչների ներգրավումը այս դիտորդական առաքելությանը լրացուցիչ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի շահերին։ Թերևս Հայաստանի իշխանությունը լրջորեն մտահոգվելու տեղիք ունի, նա հստակ ծանրութեթև անելու, թե ինչով կարող է ավարտվել այս ամենը թե՛ Հայաստանի, և թե՛ Արցախի համար։
 
Գոհար Մինասյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular