ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օհանյանի համար պատգամավոր լինելն ամենակարևոր պաշտոնը չէ, իսկ ինչ վերաբերում է հերոսի կոչմանը, այն իշխանությունը չի նվիրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անկախ Հայաստանի պատմությունն ունեցել է 11 պաշտպանության նախարար, այդ թվում նաև Սուրեն Պապիկյանը: 2018թ-ից ի վեր  մեղադրանք է առաջադրվել Վազգեն Մանուկյանին (պետական հեղաշրջման փորձ), Սերժ Սարգսյանին (պաշտոնական դիրքի չարաշահում, մի քանի դրվագ), Միքայել Հարությունյանին (մարտի 1-ի հայտնի գործ), Դավիթ Տոնոյանին (անորակ հրթիռներ), Վիգեն Սարգսյանին (պաշտոնական դիրքի չարաշահում), Սերյան Օհանյանին (պաշտոնական դիրքի չարաշահում, վատնում մի քանի դրվագ): 11-ից 6-ին առաջադրված է մեղադրանք գրեթե նույն հանցանքները կատարելու համար, Վազգեն Սարգսյանը զոհ է դարձել հոկտեմբերի 27-ի արյունալի ողբերգությանը: Մյուս երեքն էլ, ում մեղադրանք առաջադրված չէ հիմա սերտ համագարծակցում են իշխանության հետ՝ Արշակ Կարապետյանը լռում է և դրան համարժեք արձագանք ստանում՝ պահպանելով կոչումն ու դիրքը, Վաղարշակ Հարությանը ՌԴ-ում ՀՀ դեսպանն է, ընդ որում նա Փաշինյանի հրամանագրով մի որոշ  ժամանակ կրկին աշխատել է ՊՆ նախարար և 86 ամյա Նորատ Տեր-Գրիգորյանը, ով հայտարարում է, որ թեև նախարարին չի ճանաչում, բայց վստահ է, որ խրոխտ հրամաններ է տալու և բանակի բարեփոխումների հետ միանշանակ համաձայն է: Դե իսկ Սուրեն Պապիկյանի հավատարմությունը ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ ստուգել են:

Այս ամենը սկսեց քննարկվել  Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեղադրանք ներկայացվելուց հետո: Տեղեկությունը հաստատել են ՀՀ գլխավոր դատախազությունից: Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (2 դրվագ)։

Նկատենք, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն Ազգային ժողովը տվել է փետրվարի 8-ին՝ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա:

Բանն այն է, որ ընդդիմադիր ներկայացուցիչները, հասարակությունը խնդրին մոտենում են Սերյան Օհանյանի անձով պայմանավորված: Այսինքն՝ իշխանությունը հերթական քրեական վարույթն է նախաձեռնում, հերթական ընդդիմադիր գործչի նկատմամբ: Շրջանառվում է մի քանի վարկած՝ նախ այն որ ցանկանում են ազատվել Օհանյանի ներկայությունից ԱԺ-ում, այս կերպ փորձում են այնպես անել, որ ինքնակամ մանդատը վայր դնի, մեկ այն տեսանկյունից էլ նրա նկատմամբ մնացած հասարակական հարգանքը ոչնչացնելու փորձ է: Օհանյանը մեղադրյալ է նաև մարտի 1-ի հայտնի գործով, որն արդեն իսկ իրեն սպառել է: Ալեն Սիմոնյանն էլ, որպես իշխանության խոսափող հայտարարեց, որ եկել է Օհանյանին հերոսի կոչումից զրկելու ժամանակը: Սա, իհարկե, նաև Օհանյանի անձով է պայմանավորված: Գեներալը որևէ կերպ չի ընկրկում: Բայց այս ամենում պետք է առնվազն գիտակցել, որ Օհանյանի համար պատգամավոր լինելն ամենակարևոր պաշտոնը չէ, իսկ ինչ վերաբերվում է հերոսի կոչմանը, այն Ալեն Սիմոնյանը կամ իշխանությունը չեն նվիրել:  Բայց կա ավելի լուրջ խնդիր՝ բանակը: Երբ խոսքը վերաբերում է բանակում, պաշտպանության ոլորտում որևէ իրավիճակի, ապա ակնհայտ է դառնում, որ թեման հետաքրքրում է թշնամի երկու պետություններին և իհարկե տարածաշրջանով հետաքրքրված միջազգային կառույցներին: Օհանյանը կանգնած է նաև հարևան պետության աքիլլեսյան գարշապարի ակունքներում: Կրտսեր Ալիևը դժվար մոռացած լինի թե հայր Հեյդարի հրամատարությամբ ղեկավարվող զորքն ինչպես էր սարսափահար փախչում Արցախից: ՊՆ նախկին նախարարների հետապնդումն իհարկե շոյում է թշնամիների քիմքը, բայց ի՞նչ են մտածում մյուս երկրները, ովքեր կարող են առնվազն ՀՀ-ի հետ զենքի գնման համագործակցություն ծավալել: ՊՆ նախկին նախարարները մեղադրվում են բանակում կատարած հանցագործությունների համար, ընդ որում բոլորը, ովքեր իշխանության գործունությունն առնվազն փորձել են քննադատել կամ գուցե «շշկռել են» ու չեն ընդունել, թե ով է գլխավոր գերագույն հրամանատարը: Գոնե զենքի առ ու ծախի պայմաններում Հայաստանին չեն վստահի, հատկապես, որ նախկին գնումների վերաբերյալ արդեն իսկ կան ոչ ցանկալի հրապարակումներ: Պաշտպանության ոլորտի ձախողումների հիմնական պատճառն անձնական շահով պայմանավորված համակարգի նկատմամբ անվստահություն հարուցելն է, որն էլ հիմքեր է դնում բանակ իստիտուտի ոչնչացման համար: Այս գործելաոճով իշխանությունը, երբ իրավապահ համակարգը ծառայեցնում է, որպես պատժիչ գործիք այլախոհների համար, պարզապես որոշ ժամանակով երկարաձգում է սեփական իշխանության պահպանումը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular