ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական վարչախումբը լուրջ ճաքեր է տալիս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո մեր թշնամի երկրին մեծ քանակությամբ հումանիտար օգնություն և փրկարարներ ուղարկելու, իսկ Արցախը գրեթե անուշադրության մատնելու իշխանության վարքը օբյեկտիվորեն զայրացնում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, ընդդիմադիր ուժերին, ինչպես նաև ակտիվ մարդկանց, այլ նաև լրջագույն տարաձայնություններ է հարուցել անգամ իշխող թիմի կազմում, որտեղ բացարձակապես չեն կարող հասկանալ գործող իշխանությունների այս վարքը։

Իհարկե, փաշինյանական վարչախմբում պաշտոններ զբաղեցնող, կամ պատգամավոր «նշանակված» յուրաքանչյուր ոք ի սկզբանե հասկանում է, թե ինչի տակ է ինքը ստորագրել։ Հատկապես 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իշխանության մեջ մնացածները լիովին և լիակատար պատասխանատվություն են կրում ցանկացած քայլի համար, ցանկացած դավաճանության և ապիկարության համար, որ իրականացնում է գործող վարչախումբը։

Միևնույն ժամանակ շատերը չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է հնարավոր, որ Հայաստանը մեծ քանակությամբ օգնություն ուղարկի թշնամուն, ինչպես նաև «սիլի-բիլի» անի թուրք –ադրբեջանական կողմերի հետ, սակայն փոխարենը 2 ամսից ավելի ոչինչ չձեռնարկի արցախցիների խնդիրները լուծելու ուղղությամբ։

Միակ գործուն մեխանիզմը, որ այս օրերին ընդհանրապես աչքի է ընկել արցախցիների իրավունքները բարձրացնելով, դա ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն է, այն էլ իրավական խնդիրներով բավականին լուրջ աշխատանք է իրականացվում, մինչդեռ Արցախում արդեն սննդի և դեղերի դեֆիցիտը լրջագույն խնդիրներ է սկսում հարուցել, ուստի և նույնիսկ իշխանության ներսում փորձում են բացատրել Փաշինյանին և նրա մերձավոր զինակիցներին, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել, այլապես հետևանքները չափազանց ծանր են լինելու ոչ միայն պետության, այլ նաև իշխանության մեջ գտնվող անձանց համար։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ օրեր առաջ հանդիպում է տեղի ունեցել վարչապետի և իր խմբակցության միջև հենց այս թեմայով, և Փաշինյանը չի կարողացել բացատրել, թե ո՞րն է պատճառը, որ իրենք օգնում են Թուրքիային, սակայն որևէ քայլ չեն անում Արցախի 120 հազար բնակիչներին օգնելու համար։ Հանդիպումն անցել է չափազանց լարված, և դրանից հետո էլ Փաշինյանը իր վարչության անդամներին տեղեկացրել է, որ լուրջ կասկածներ ունի իշխանության ներսում կենտրոնախույս դրսևորումների վերաբերյալ և առաջիկայում կադրային փոփոխություններ է իրականացնելու՝ անհուսալիներից ազատվելու և այլ անսկզբունք ու անդեմ արարածների խորհրդարան ու գործադիր բերելու համար։

Անի Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular