ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն դիվանագիտական լեքսիկոնով կրկին հերքում է Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Եթե ​​նման հայտարարություններով փորձ է արվում արդարացնել Եվրոպական Միությանը տարածաշրջան ներքաշելը, ապա դժվար թե այդ փորձը կարելի է հաջողված համարել»,- այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ԵՄ դիտորդական առաքելության նպատակներից մեկը Արևմուտքի կասկածները փարատելն է, այսինքն Բաքվի հավաստիացումներն արևմտյան գործընկերներին այն մասին, որ Հայաստանն ու Ռուսաստանի Դաշնությունը միասին ագրեսիա են ծրագրում Ադրբեջանի դեմ։


Զախարովայի խոսքով՝ ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում և դրա վերաբերյալ Ադրբեջանից իրենք երբեք դժգոհություն չեն լսել, բայց հայտարարում է. «…միևնույն ժամանակ գիտենք ԵՄ-ի՝ Հայաստանում դիտորդական առաքելությունը տեղակայելու որոշման վերաբերյալ Ադրբեջանի քննադատական ​​վերաբերմունքի մասին»,- նշել է Զախարովան։


Այսինքն՝ Զախարովայի շուրթերով Ռուսաստանը կրկին հերքում է Փաշինյանին: Ստացվում է, որ Զախարովան դիվանագիտական լեքսիկոնով հայտարարում է, որ Փաշինյանը ստում է, և տարածաշրջանում միայն ՀՀ-ն է ցանկանում ԵՄ առաքելության տեղակայում:

ՌԴ-ն փաստացի ՀՀ վարչապետին մեղադրում է, որ ԵՄ-ին տարածաշրջան բերելու համար փորձում է խնդիրներ ստեղծել նաև Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում: ՌԴ-ին ԵՄ-ն պետք չէ, իսկ Ալիևը երբեք հրապարակային չի խոսել ՌԴ կամ ՀԱՊԿ համատեղ ինչ-որ գործողության մասին:

Ճիշտ հակառակը՝ Ալիևն ասում էր, որ ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ավելի շատ բարեկամներ ունի, քան Հայաստանը: Իսկ ԵՄ-ի կամ այլ որևէ կառույցի ներգրավվածությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում իրեն առնվազն խանգարելու է: Բացի այդ, ՌԴ-ին տարածաշրջանից դուրս թողնել այս պահին չի բխում նաև Ադրբեջանի շահերից: ՌԴ-ն անբացատրելի կերպով խանգարում է անձամբ Նիկոլ Փաշինյանին: Կառավարության նիստում, Լաչինի միջանցքի արգելափակման հարցին անդրադառնալիս Փաշինյանն ասաց, որ ինքը սպառնալիք է համարում ՌԴ-ի զինված ներկայությունը ՀՀ սահմանին, եթե նրանք չեն կարողանում կատարել իրենց գործառույթները և չեն ապահովում Լաչինի միջանցքով քաղաքացիների ազատ տեղաշարժը:


Զախարովան խոսել է նաև Բրյուսելի հեռահար նպատակներից. «Ակնհայտ է, որ Բրյուսելը նպատակ ունի փոխել անվտանգության համակարգը, որը ձևավորվել է տարածաշրջանում….Ուզում ենք հավատալ, որ Երևանը դա հասկանում և հաշվի է առնում…»,- ասել է Զախարովան։


Իսկ եթե մի օր Ռուսատանը նման հայտարարությունների ֆոնին կորցնի իր հույսն, ապա ի՞նչ է լինելու: Հրաշալի վարվող արտաքին քաղաքականության մասին լեգենդներ պատմող քաղաքական ուժն այս մասին մտածե՞լ է: 

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular