ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանները հին մեթոդներով փորձում են մանևրել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ՝ 2023 թվականի փետրվարի 9-ին, ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողներ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում շարունակական բռնություն են կիրառել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ:

Մասնավորապես, ոստիկանության ծառայողները տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են փաստաբաններին՝ հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին: Փաստաբաններից մեկին ոստիկանության ծառայողները բռնությամբ դուրս են բերել ոստիկանության բաժնից: 

Փաստաբանների պալատը ոստիկանների արածը որակում է աննախադեպ: Փաստաբանների գործառույթն օրենքի շրաջանակներում անձի պաշտպանությունն իրականացնելն է: Այս դեպքում ստացվում է, որ հենց իրենք պաշտպանության կարիք ունեն:

Այսօր նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակներում երկու փաստաբանն էլ տուժող են ճանաչվել: Էմանուել Անանյանը 1or.am֊ի հետ զրույցում ասաց, որ այսօր ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, տեսանաելի վնասվածքներ ունի: «Ոստիկանների գործողություններն իմ կամ գործընկերոջս անձով պայմանվորված չէ: Այն ուղղված է ամբողջ փաստաբանական համայնքի գործունեության դեմ»,֊ նշեց նա: 

Մարզպետ Ավագյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ ի պատասխան փաստաբանների ներկայացրած հաղորդման, ոստիկանները ևս հաղորդում են ներկայացրել. «Միևնույն ժամանակ նաև ՀՀ ոստիկանության երկու աշխատակիցների կողմից հաղորդում է ստացվել քննչական բաժնում 2 փաստաբանների կողմից իրենց և ոստիկանության մյուս ծառայողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու, այդ ընթացքում դրսևորած բացահայտ արհամարհական վերաբերմունքի և բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ»: 

Երկու  կողմի հաղորդումների հիման վրա հարուցվել է քրեական վարույթ:  Հետաքրքրական է, որ դատաբժշկական փորձաքննության ենթարկվել են միյան փաստաբանները, տուժողը ևս նրանք են: Այս դեպքում ոստիկանների հաղորդումը նման է հարձակողականությամբ պաշպանվելուն, որը իրավաբանության մեջ բավականին հնացած մեթոդ է: 

Բանն այն է, որ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դեռ երեկ երեկոյան է հայտարարել, որ անչափասների նկատմամբ  բռնություն է կիրառվել և որ ինքն անձամբ տեսել է: Այս մասին քննչական կոմիտեն լռում է: Որևէ վարույթ նախաձեռնված չէ, իսկ լռության հետևանաքը այն է, որ հարցաքննությունն այսօր էլ չի կայացել,  քանի որ մի խումբ ոստիկանության աշխատողներ ներխուժել են հարցաքննության սենյակ և խաթարել հարցաքննության բնականոն ընթացքը: Այս մասին հայտնում է Թագուհի Թովմասյանը:

Երևույթին անդրադարձել են մի շարք իրավաբաններ և իրավապաշտպաններ: Հետաքրքիր է, որ լռում են իշխանության ներկայացուցիչները: Ուշագրավ է, որ այժմ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը անցյալ տարվա հուլիսի 25-ին միջազգային հանրության կողմից տրամադրված ու բաժիններում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը անջատելու մասին հրաման (թիվ 26-Լ) է տվել:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular