ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու հարցազրույց, բազում եզրակացություններ. Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները տարբերվում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ, երկու հարցազրույց բավականին ուշագրավ պատկերացումներ են տալիս տարածաշրջանում ստեղծված իրողությունների վերաբերյալ։ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը «Haqqin.az» կայքին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ծրագիրը, որով Բաքուն ցանկանում է Հայաստանի տարածքով անխափան կապ ունենալ Նախիջևանի հետ, ունի իրագործման բոլոր հիմքերը։

«Ես կարծում եմ, որ այդ ուղղությունը կյանքի կոչվելու բոլոր հիմքերն ունի և այս հարցում անհաղթահարելի տարաձայնություններ չեմ տեսնում, հուսով եմ, որ տնտեսական նկատառումներն ի վերջո կգերակայեն նաև այստեղ»,- ասել է Բոչարնիկովը։ Միևնույն ժամանակ, երեկ ճեպազրույց է տվել Հայաստանում Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին՝ նշելով, թե Հայաստանն ու Իրանը պետք է ունենան հստակ օրակարգ և չպետք է թույլ տան, որ որևէ միջանցք ստեղծվի։

«Հայաստանն ու Իրանը հարևաններ են, կան ու կլինեն հարևաններ, իհարկե,  որոշակի խորամանկություններ նկատվում են, և խոսում են, այսպես կոչված, միջանցքների, ինչ-որ գործողությունների մասին, սակայն Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ նման միջանցք ստեղծվի»,- ասել է Հայաստանում Իրանի դեսպանը՝ ընդգծելով, որ թե՛ իրանական, թե՛ հայկական կողմի դիրքորոշումը շատ հստակ է։

Ադրբեջանցի լրագրողը Բոչարնիկովից հետաքրքրվել է նաև Հայաստանում Եվրամիության դիտորդական խմբի տեղակայման վերաբերյալ, ինչին Ռուսաստանի ներկայացուցիչը բավականին ագրեսիվ և նյարդային է արձագանքել, հատկապես շեշտել է, որ այդ դիտորդների կազմում ֆրանսիացի անդամներ են լինելու, ինչը լրջորեն մտահոգում և անհանգստացնում է Ռուսաստանին։

Լրագրողները Եվրամիության դիտորդների վերաբերյալ հարց են տվել նաև Հայաստանում Իրանի դեսպանին՝ նշելով, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, Իրանի դեսպանը բավական դիվանագիտական պատասխան է տվել, ընդգծել, թե Իրանը դեմ չէ Հայաստանում Եվրամիության դիտորդների տեղակայմանը։

Ըստ էության, երկու առանցքային հարցերի վերաբերյալ՝ Ռուսաստանի և Իրանի մոտեցումների լիակատար տարբերությունը վկայում է, որ Հայաստանը խուսանավելու բավականին հետաքրքիր, ուշագրավ տեղեր ունի։

 Եթե Ռուսատանը շարունակում է պնդել Զանգեզուրի միջանցքի վրա, ապա միանշանակ է, որ առնվազն այս հարցում Արևմուտքն ու Իրանը գրեթե ունեն կոնսեսուս խանգարելու թուրք-ադրբեջանական տանդեմին, ինչպես նաև թույլ չտալու, որ Հայաստանի վրա ճնշումներ գործադրվեն։ Իհարկե, Հայաստանի դիրքերը 44-օրյա պատերազմից հետո չափազանց հեղհեղուկ են, սակայն ստեղծվել է մի իրավիճակ, երբ մեր պետությունը գոնե կկարողանա, առնվազն, խուսանավել, մանևրել և ամեն գնով թույլ չտալ Զանգեզուրի միջանցքի տրամադրում։

Անի Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular