ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբեն Վարդանյանը համամիտ չէ իշխանության սցենարի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայաստանի և Իրանի տարբեր հատվածներում մեր թշնամիները ցանկանում են տարբեր իրավիճակներ ստեղծել և պետության ղեկավարության ուշադրությունը շեղել այդ իրադարձությունների վրա։ Բայց դա չի բխում մեր շահերից, չի կարելի թույլ տալ նման իրավիճակների առաջացում»,- «Հայ-իրանական հարաբերությունները ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին՝  ԶՄԼ-ին կոչ անելով զերծ մնալ հայ-իրանական ռազմական համագործակցության մասին, որևէ դրվագ հրապարակելուց:

Սրանից կարելի է առնվազն ենթադրել, որ համագործակցությունն իրապես առկա է և դրա կիրառման ժամկետները մոտ են: Բանն այն է, որ միայ Իրանը չէ, որ ակնարկում է ռազմական նոր էսկալացիայի մասին:

«Ռազմինֆո» կայքի հիմնադիր Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ նոր հարկաձման համար թե՛ քաղաքական և թե՛ ռազմական առումով ստեղծված են բոլոր բարենպաստ պայմանները: Մեկ այլ փորձագետ Վան Համբարձումյանն էլ հայտնում է, որ թշնամին Սյունիքի երկու կողմերում մեծ թվով ուժեր է կուտակել և կատարում է ամրաշինական աշխատանքներ: Սյունիքը երկկողմանի սեղմված է:  

Ալիևն էլ տարեսկզբին  հայտարարել էր, որ իրենց համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը և անկախ հայկական կողմի համաձայնությունից այն բացվելու է 2023թ-ին: Սրան զուգահեռ իշխանական թիմի ներկայացուցիչները կրկին իրար հերթ չտալով խոսում են խաղաղության կարևորության մասին և ակնարկում, որ իրենք ու նաև հայկական բանակը չի պատրաստվում կռվել, բայց ԱԱԾ-ն բացահայտ հայտարարում է Հնդկաստանից զենքի և տեխնիկայի գնման մասին:

Այսինքն՝ Փաշինյանն ուզում է ասել, որ ինքը ևս զինվում է և խաղաղության պայմանագրում կետերի փոփոխությունը պետք է դիտարկել նաև այս կողմից: ԱԳ նախարարությունն էլ ամեն օր խոսում է խաղաղության պայմանագրից, ամեն հարմար առիթով հայտարարում է, որ Ադրբեջանի առաջարկներն իրենց համար ընդունելի են և այն պետք է արագ վերջանակետին հասցնել:

«Ձմեռ 2023» զորավարժությունների անցկացումն էլ չի խաթարել անգամ Թուրքիայի մեծաթիվ կյանքեր խլած ավերիչ երկրաշարժը: Թեև հայկական կողմն ամեն ինչ անում է, որ Թուրքիային հաճոյանալով հետաձգի ուժով Զանգեզուրի միջանցք բացելու գործընթացը, սակայն պատասխան հայտարարություններն այլ բանի մասին են վկայում:

Նախ Էրդողանն ասաց, որ 95 երկրից էլ օգություն են ընդունել, այսինքն՝ ով առաջարկել է, բոլորինն էլ ընդունել ենք և Հայաստանի մասին առանձին չխոսեց, բացի այդ նաև հայտարարեց, որ ինչպես իրենք էին 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողքին, այնպես էլ այսօր հակառակն է տեղի ունենում, սրանով իսկ հասկացնելով, որ միջացքի թեման երկրաշարժի և հայ փրկարարների Թուրքիա մեկնելու հետ որևէ կապ չունի: 


Մի կողմից էլ ինչպես 44-օրյա պատերազմից առաջ, այնպես էլ հիմա, իշխանությունն ազատվում է ընդդիմադիր կարկառուն գործիչներից, որոնք նաև ռազմական գործի լավ մասնագետներ են, խոսքն այս անգամ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի մասին է, ում ԱԺ-ում զրկեցին անձեռնմխելիությունից և պատրաստվում են կալանավորել: Այդ նույն ճակատագրին արժանացավ նաև Դավիթ Գալստայանը (Պատրոն Դավոն), ով նախկին իշխանությունների ժամանակ զբաղվում էր զենքի ներկրմամբ:

Բանակում էլ կրկին բարեփոխումներ են, ՊՆ-ում քննարկումներ են ընթանում, որ հետագայում կարողանան հայտարարել, թե էլի չհասցրեցին բանակի բարեփոխումներն ավարտին հասցնել, մոդուլային կացարաններ բերել, դավաճաններին պատժել ու ելակի մատակարարումը հասցնել բոլոր զորամասեր:

Իշխանության սցենարի հետ համամիտ չէ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ում նկատմամբ էլ ակտիվ հակաքարոզ է աշխատում:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular