ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատական համակարգում, մեղծ ասած, անմխիթար իրավիճակ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդարադատության նախարարությունն արդեն 4-րդ անգամ ցանկանում է կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Զարուհի Նախշքարյանին: Այս անգամ կարգապահական վարույթ նախաձեռնելու հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա իր վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշման առնչությամբ:

Ըստ արդարադատության նախարարի՝ նա հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։  Այս վարույթը բացառիկ է նրանով, որ դեռևս որևէ այլ  վարույթով չարձանագրված խախտում է տեղի ունեցել:

Ստացվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը քննելու է իր որոշումը կասկածի տակ դնելու մեջ «մեղադրվող» դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Իհարկե, գործնականում հնարավոր չէ ստեղծել կարգապահական գործը քննող այլ դատարան, բայց անաչառությունը կասկածի տակ դնելու խնդիր կա: 


Նախշքարյանի նկատմամբ հարուցված նախկին երեք վարույթներից երկուսով արձանագրվել է խախտման բացակայություն, 3-րդ դեպքում արձանագրվել է խախտում և խիստ նկատողության կարգապահական միջոցի կիրառում:  

Անդրադառնալով այս վարույթին՝ դատավորի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը նշել է. «Մենք արդեն իսկ ունենք իրավիճակ, որ դատավոր Նախշքարյանի դեպքում կա իրավունքների խախտում: Այդ մասով Եվրոպական դատարանը արդեն իսկ քննարկման առարկա է դարձրել այս գործը: Վարույթը վերաբերում է խոսքի ազատության խնդրին: Դատավորը մի շարք հրապարակումներում իր խիստ չափավոր մոտեցումներն է արտահայտել իր գործընկերոջ՝ դատավոր Աննա Փիլոսյանի նկատմամբ ԲԴԽ-ի կայացրած որոշման մասին: Դատավորները չեն կարող հնարավորություն չունենալ բարձրաձայնել իրենց վերաբերող խնդիրները»:


Այստեղ գերական ոչ թե իրավունքներն են, իրավական տեսանկյունից օրենքի տառի համապատասխանությունը, այլ՝ դատական համակարգում, մեղծ ասած, անմխիթար իրավիճակը: Այստեղ խնդիրն անձերն են:

Դեռ Գագիկ Ջհանգիրյանի ժամանակից ԲԴԽ թիրախում էր դատավոր Նախշքարյանը և այստեղ կարևոր է նաև, թե դատավորը ո՞ր գործընկերոջ մասին է խոսել: Դատավոր Աննա Փիլոսյանը Ռուբեն Մելիքյանի կինն է, ում, իր իսկ գնահատմամբ, ԲԴԽ-ն անարդար ձևով է աշխատանքից ազատել: Հատկանշական է, որ Մելիքյանն անարդար ձևով կնոջ աշխատանքային լիազորությունների դադարեցումը կապել էր իր հանրային գործունեության հետ: 


Հատկաշական է, որ դատավոր Զարուհի Նախշքարյանին ի աջակցություն՝ փաստաբանները «Ֆեյսբուքում» ֆլեշմոբ են կազմակերպել, որտեղ իրենց տեքստը սկսում են. «Պաշտպանում եմ դատավորի խոսքի ազատությունը…» նախադասությամբ և գտնում են, որ այս վարույթը  անարդար է  և ոչ իրավական:


Սա դատական համակարգի կաղալու մասին ևս մեկ ապասույց է: Դե, իհարկե, կա՞  դատավոր, որ գլխավոր գերագույն հրամանատարի ասածին կարող է ոչ ասել: Ո՛չ, չկա, և ով փորձում է՝ անձնական օրինակով համոզվում է դրանում:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular