ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանն այս քայլով Սեյրան Օհանյանին հասկացնում էր, որ թեև համաձայն չէ իշխանության հետ, սակայն իրենց մեջ էլ ամեն ինչ հարթ չէ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին Ազգային ժողովը տվեց իր համաձայնությունը, ինչը և սպասելի էր:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 3 միջնորդություն էր ներկայացրել  Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար: Միջնորդություններից մեկը քննարկվել է դռնփակ ռեժիմով, երկուսը՝ դռնբաց: Առաջին միջնորդությանը 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը: Կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ քվերակող պատգամավոր չի եղել: 2-րդ միջնորդությանը 107 պատգամավորներից մասնակցել է 66 պատգամավոր, կողմ են քվեարկել 66-ը: 3-րդին 107  պատգամավորներից մասնակցել են 68-ը, կողմ է քվեարկել 68 պատգամավոր: 


Ուշագրավ էր, որ միջնորդության քննությանը չէր մասնակցում «Հայաստան» դաշինքը՝ հայտարարելով, որ կրկին բոյկոտում է: Ոչ  վաղ անցյալում, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նիստերը բոյկոտում էին միասին, փողոց էին դուրս գալիս միասին, սակայն ասյօր «Պատիվ ունեմ» խմբակցությունը մասնակցում էր նիստին, սակայն քվեարկությանը՝ ոչ: Նրանք այնտեղ էին ուղղակի դահլիճում ներկայություն ապահովելու համար: Բանն այն է, որ ոչ մի հարց չտվեցին, ելույթ չունեցան, չարձագանքեցին նույնիսկ ամենաանհեթեթ ելույթներին և ձևակերպումներին:

Ամենայն հավանականությամբ, սա Սերժ Սարգսյանի պատասխանն էր Սերյան Օհանյանին 2017թ-ին ընդդիմադիր ճամբարից հանդես գալու համար: Օհանյանը 2017 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ հանդես էր գալիս «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով:

Սերժ Ազատիչն իր խմբակցության այդ նիստի ներկայությամբ, ամենայն հավանականությամբ, հասկացնում էր, որ թեև համաձայն չէ իշխանության հետ, սակայն իրենց մեջ էլ ամեն ինչ հարթ չէ: 

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular