ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար ամեն անգամ ստորանալը չի բերելու դրա կարգավորմանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկվանից համացանցը լի է Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցող երկրաշարժի  տեսանյութերով, հոդվածներով, պաշտոնական ցավակցական գրություններով, մարդասիրական և փրկարարական օգնության պատրաստակամություն հայտնող գորություններով:  

Ի զարմանս բոլորի, Թուրքիային օգնություն է առաջարկել ինչպես ԱԳ նախարարությունը, այնպես էլ անձամբ Նիկոլ Փաշինյանը: Մարդասիրական օգնություն Թուրքիային, որն այս պահին ծայրահեղ անհրաժեշտ է Արցախին, որը գազամատակարարման և էլեկտրաէներգիայի «վահանակը ձեռքին» անջատում և միացնում է Թուրքիայի կրտսեր եղբայր Իլհամը Ալիևը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միակողմանի զիջումների և առերևույթ խնդիրները չտեսնելը նման է մի շարքային ընտանիքի մոդելի, որտեղ կինը միշտ զիջում, հանդուրժում և մտածում է, այս կամ այն արարքը վերջինն է, եթե հիմա էլ լռի, հարևաններից թաքցնի մարմնի կապտուկները, հաջորդը չի լինի, բայց հաջորդ բռությունն ավելի է սաստկանում և այդպես շարունակ ու ոչինչ չի փոխվում, մինչև քաջություն չի ունենում քայլ անելու: 


Իսկ ի՞նչ պատասխանեց Էրդողանը: Նույնիսկ մեկ ժամ չանցած հայտարարեց, որ ընդունում է Ռուսաստանի Դաշնության տրամադրած օգնությունը, իսկ ՀՀ ԱԳՆ-ին և վարչապետին նույնիսկ չպատասխանեց: Սա ավելի սաստիկ հարվածն է: Այդ դեպքում է որտե՞ղ է ՀՀ-ի քայլը:

Չի անելու, պատրաստ չէ: Ճիշտ այնպես, ինչպես ամեն օր էլ ավելի սատիկ  ստորացումների արժանացող կինը: Դա փոխելու այդ քայլն անելու համար, կինը պիտի ուղղի մեջքը, դուրս գա զոհի կերպարից, առնվազն աշխատանք գտնի և այլն:

Պետությունն էլ հիշի արժանապատվության մասին և երբեք բանակցությունների առարկա չդարձնի այն, Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավվելու համար ամեն անգամ ստորանալը չի բերելու դրա կարգավորմանը:

Առևտրային ուղու բացումը կարո՞ղ է համեմատվել այն ստորացման հետ, որ հային իր երկրից գործուղեն թուրք փրկելու: Այն ԱԻՆ աշխատակցին, ում ընկերներից շատերը 44 օրյա պատերազմում զոհվել են իրենց աչքի առաջ, որոշները որդի,  հայր ու եղբայր են կորցրել: Օրինակ՝ ընտանիքում հաճախ խնդրի լուծման համար ազատվում են արբեցող կամ խաղամոլ տղամարդուց, իսկ պետության դեպքում՝ իշխանությունից:

 Երբ Փաշինյանն  Էրդողանին առաջարկում էր փրկարարական օգնություն մոտ 5000 զոհերից և 10 000 գերազանցող վիրավորներից ո՞ւմ հարազատին էր պատրաստվում ուղարկել թուրք փրկելու: 

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular