ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան վերջին օրերին լրջորեն ավելացրել է ճնշումը Հայաստանի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիան վերջին օրերին լրջորեն ավելացրել է ճնշումը Հայաստանի վրա։ Առանցքային մի քանի պաշտոնյաներ մեկը մյուսի ետևից, իրար հերթ չտալով՝ Հայաստանին մեկ քննադատում են, մեկ ճնշումներ գործադրում, մեկ «փշի-փշի անում», իսկ Թուրքիայի հիմնական և գլխավոր ուզածը դա հենց «Զանգեզուրի ճանապարհն» է։ «Հայաստանը պետք է սեղմի Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների պարզած խաղաղության ձեռքը,- հայտարարել է Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքքարը։ Ըստ նրա, արտաքին ազդեցությամբ պայմանավորված՝ երազներում մնալ տրամաբանական մոտեցում չէ, մենք ցանկանում ենք, որ Հայաստանն օգտվի այս հնարավորությունից»,- ասել է Աքքարը։ Նա նշել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը թուրքական կողմը ձևակերպում է որպես միջին միջանցք անունով, և Աքքարը նշում է, թե Հայաստանը այդ միջանցքի հարցը շարունակ մերժում է և դրանով անցնող երկաթուղիներն ու ճանապարհներն արժեքավոր են տարածաշրջանի տնտեսական, սոցիալական կյանքի, անվտանգության տեսանկյունից։ 


Նախօրեին էլ  Հարավային Կովկասում խաղաղության և կայունություն ստեղծելու հնարավորության ստեղծման մասին հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշողլուն՝ նշելով, թե այդպիսի հնարավորություն ստեղծել է ղարաբաղյան պատերազմից հետո։ Արգենտինայի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսում Չավուշoղլուն հայտարարել է, թե քայլեր են ձեռնարկվել Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Նա հայտարարել է, որ Անկարայի նպատակն է Հարավային Կովկասը դարձնել կայունության և զարգացման տարածաշրջան, նշել, թե Թուրքիան ու Ադրբեջանն իբր անկեղծ են տրամադրված այդ ուղղությամբ։ Թուրքական կողմի վերջին շրջանի ակտիվացումը վկայում է, որ Թուրքիան ինքն էլ շտապում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի նկատմամբ, հնարավորություն ստեղծել իր քաղաքական ու տնտեսական էքսպանսիայի համար, ինչպես նաև իրականություն դարձնել Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի համար աղետալի նախագծի իրականացումը։ Եթե միայն տնտեսական և քաղաքական խնդիրներով հարցը պայմանավորված լիներ, ապա նշենք, որ տարվա սկզբից արդեն օդային բեռափոխադրումների հնարավորությունը բացված է երկու երկրների համար, բայց մինչ օրս որևէ ինքնաթիռ Հայաստան չի իջել Թուրքիայից որևէ բեռով, ինչը վկայում է, որ խնդիրն ամենևին էլ հարցերը փուլ առ փուլ լուծելը չէ, Թուրքիան ցանկանում է ամեն ինչ ստանալ միանգամից և Նիկոլ Փաշինյանի ձեռքով։

Մերի Միսակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular