ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հավաքեք ձեր ունեցվածքը և ցտեսություն». ի՞նչ դժվարությունների են հանդիպում ռուսները Հայաստանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Sochi24.tv–ն գրում է, որ 24-ամյա Արտյոմը aif.ru-ի լրագրողների հետ կիսվել է Հայաստան տեղափոխվելու իր պատմությամբ: Տղան ապրում էր Կրասնոդարում, և հավաքել էր իր բոլոր չնչին խնայողությունները, մի քիչ էլ խնդրել ծնողներից ու ինքնաթիռով թռել Երևան։


«Դա եղել է 2,5 ամիս առաջ։ Հայաստանի տոմսի համար վճարել եմ 40 հազար, ինձ հետ եղել է ևս 50 հազար, դա այն ամենն էր, ինչ ծնողներս գտել էին «պահոցում»։ Երևի ավելի լավ կլիներ ավտոբուսով գնալ, բայց ես վախենում էի սահմանի հետ կապված դժվարություններից»,- պատմեել է երիտասարդը։ Հայաստանում աշխատատեղերը շատ չեն: Աշխատաշուկան ակնհայտորեն պատրաստ չէր արտասահմանից աշխատուժի նման հոսքին։ Արտյոմը լրագրողների հետ շփվելու պահին նոր բնակավայրում աշխատանք չէր գտել: Մյուս վերաբնակիչները ևս փորձում են հնարավորինս լավ դուրս գալ իրավիճակից: «Քաղաքը պատված է երկիր ժամանած Ռուսաստանի բնակիչների աշխատանք փնտրելու հայտարարություններով. «Դայակի համար տեղ եմ փնտրում, ռուսախոս», «Ռուսերեն եմ դասավանդում որպես մասնավոր դաստիարակ», «Նախապատրաստում եմ ռուսերեն ինստիտուտ ընդունվելու»: Հանրապետությունում զբաղվածության հետ կապված զգալի խնդիրներ կան, բայց դա ոչ բոլորը գիտեին»,- գրել են «AiF»-ի լրագրողները Zen-ում: Մինչդեռ երկրում թանկացել է բառացիորեն ամեն ինչ։

Բնակարանների վարձակալությունը զգալիորեն աճել է, քանի որ շատ ռուսներ աշխատում են հեռակա կարգով և պատրաստ են շատ ավելի մեծ գումար վճարել բնակարանի կամ հյուրանոցի համար: «Ինձ ուղղակի վռնդեցին բնակարանից, տանտիրուհին ասաց. «Ռուսները կրկնակի թանկ են վճարում, դու այդքան չունես, իրերդ հավաքիր ու ցտեսություն»,- դժգոհել է տեղի ուսանող Կարեն Աբգարյանը։


Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը, իսկ մենք կհետևենք դրսի մեր հայրենակիցների ճակատագրերին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular