ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մալաթիայի շուկայի փակման շուրջ արձագանքը վկայում է քաղաքակա մտքի բացակայության մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մալաթիայի տոնավաճառի փակման շուրջ հանրության և քաղաքական ուժերի արձագանքը հերթական անգամ վկայում է Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամի, ինչպես նաև փաշինյանական իշխանության՝ սեփական ժողովրդի հույզերի վրա խաղալու վարպետության մասին։ Հիշեցնենք՝ տեսչական մարմինը երեկվանից դադարեցրել է Մալաթիա տոնավաճառի աշխատանքը։

600-ից ավելի տնտեսվարողներ բողոքի ակցիա են արել, դիմել Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով թույլատրել իրենց աշխատանքը։ Այն, որ փաշինյանական վարչախումբն ամենևին էլ հետևողական չէ սեփական որոշումները մինչև վերջ իրակաանցնելու հարցում՝ վաղուց պարզ էր։

Պոպուլիստ իշխանությունն ամեն ինչ անում է այսրոպեական խնդիրներին լուծում տալու, այդ կերպ հանրության մի հատվածի մոտ սեփական PR-ն իրականացնելու համար, ինչն էլ եղավ նույն Մալաթիայի տոնավաճառի դեպքում։ Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկ տասնյակ մարդկանց հետ հանդիպած ՔՀՏ տեսչական մարմնի ղեկավարը խոստացել է, որ ժամկետ կտրամադրեն թերությունները վերականգնելու համար, որից հետո տոնավաճառը չի փակվի , այլ կկարողանա աշխատել։ Չի բացառվում, որ ի վերջո տեսչական մարմինը մեկ-երկու թերություն վերացնելուց հետո թույլատրի տոնավաճառի աշխատանքը մինչև, Աստված մի արասցե, որևէ ողբերգական դեպք լինի։

Հարկ է նշել, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը այդպես էլ չկանգնեցին Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցների կողքին, մի մասն էլպարզապես չարախնդում էր, առևտրականներին մեղադրում Նիկոլ Փաշինյանի գովքը անելու, նրան ընտրելու և այսօր դրա համար պատասխան տալու մեջ։

Ընդդիմությունը փոխանակ ինքը գնար և կանգներ այդ տոնավաճառի աշխատակիցների կողքին, բացարձակապես մատը մատին չխփեց, փոխարենը Նիոլ Փաշինյանը իր լրատվամիջոցների և սպասարկուների միջոցով հերթական անգամ հանրությանը կներկայացնի, թե իբր իրեն ճիշտ չեն զեկուցել,տեղյակ չի եղել խնդիրներից և միայն իր գործուն ջանքերի շնորհիվ 600 հոգի չի կորցրել աշխատանքը։

Ստացվում է, որ վարչախումբը չեղած տեղից սեփական փիարն անելու հնարավորություն է ստեղծում, իսկ ընդդդիմությունը բացառապես աջակցում է նրան այդ հարցում։

Լիաննա Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular