ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը Ռոտերդամի քաղաքապետը սուր քննադատության է ենթարկել Հայաստանի նկատմամբ ոտնձգությունը և կոչ արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Infoteka24.ru-ն գրում է, որ Նիդեռլանդների Քրիստոնեական միություն կուսակցությունը քննադատել է Ռոտերդամի քաղաքապետ Ահմեդ Աբութալեբին անցյալ տարվա դեկտեմբերին Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման համար և գրավոր հարցեր է տվել այդ մասին։


Քաղաքային խորհրդի պատգամավոր Տ.Ֆոնկը գրավոր հարցեր է ուղարկել քաղաքապետարանի գործադիր խորհրդին այդ հանդիպման վերաբերյալ նշելով, որ Քրիստոնեական միություն կուսակցության տեսակետից այդ հանդիպումը խիստ անցանկալի է և պնդել է, որ «Ադրբեջանը Հայաստանի որոշ հատվածներ օկուպացված երկիր է, նա աղավաղում է հայ ժողովրդի դիմագիծը և ոչնչացնում հայկական մշակութային արժեքները, Genocide Watch-ը նույնիսկ ցեղասպանության նախազգուշացում է արել, որը, ի թիվս այլ բաների, իրականացվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ներկայիս շրջափակմամբ, ուստի անընդունելի է լեգիտիմացնել նման պահվածքը հանդիպելով Ադրբեջանի դեսպանի հետ»։


Հարցերին ի պատասխան քաղաքապետը նշել է, որ տեղյակ է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությանը և պաշտպանում է Նիդեռլանդների կառավարության դիրքորոշումը, որը մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ինչի մասին երկրի կառավարությունը տեղեկացրել է Ադրբեջանի իշխանություններին բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով երկկողմ հանդիպման ժամանակ և կոչ է արել ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժ Լաչինի միջանցքով։ Պատասխանում նաև ասվում է, որ այդ հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Ադրբեջանի դեսպանի խնդրանքով, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ընդգծվել է, որ քաղաքապետարանը պաշտպանում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը, որը քննադատում է Ադրբեջանին։ Ֆոնկի հարցին, թե ինչպե՞ս է քաղաքապետարանը վերաբերվում դեսպանի այն հայտարարությանը, թե ողջ Հայաստանի օկուպացիան Ադրբեջանի իրավունքն է, քաղաքապետը պատասխանել է, որ ինքը չի կիսում այդ տեսակետը։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular