ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մալաթիայի տոնավաճառը կփակեն. Վարչախումբը կտրվել է իրականությունից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է փետրվարի 1-ից կասեցնել Մալաթիա տոնավաճառի գործունեությունը, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումներից մի քանիսը չի վերացրել։

Աչքի առաջ ունենալով Սուրմալուի ողբերգությունը, որը 17 մարդու կյանք խլեց, թերևս անհնարին է ասել, թե այս որոշումը ճշմարտացի չէ, սակայն խնդիրն ամենևին էլ արհեստականորեն, կամ մեկ գրիչի հարվածով 600-ից ավելի մարդկանց առանց գոյատևման հնարավորությունների թողնելն է։

Իշխանությունները Մալաթիայի տոնավաճառի գործունեությունը կասեցնելուց առաջ կարող էին նաև հնարավորություններ ստեղծել այդ մարդկանց իրենց առևտուրն այլ վայրերում իրականացնելու համար, կամ էլ որոշակի փոխհատուցում տային այդ անձանց, որոնք տարիներ շարունակ լուրջ ծախսեր են արել։ Եվ առևտրային կետեր են ստեղծել՝ իրենց հանապազօրյա հացը վաստակելու համար և այդ մարդիկ ամենևին էլ մեղավոր չեն, որ տոնավաճառի տնօրինությունը բավարար ջանքեր չի գործադրել հրդեհային անվտանգության բոլոր կանոնները պահպանելու։

Ի դեպ ուշագրավն այն է, որ այս օրերին լրագրողները, որոնք հանդիպում և զրուցում են Մալաթիայի տոնավաճառի առևտրականների հետ, փաստում են, թե նրանց մեծ մասը պարզապես շարունակում է իրեն պահել ջայլամի պես, թթու որևէ խոսք չեն ասում գործող իշխանությունների հասցեին, մինչդեռ նախկին իշխանությունների օրոք նման որոշումը կդառնար սոցիալական լայն ընդվզման և բողոքի ակցիաների առիթ։

Իսկ այսօր սեփական առևտրային կետը և գոյատևման միջոցները կորցնող մարդիկ որևէ կերպ չեն ցանկանում տեսնել փաշինյանական իշխանության մեղքը ստեղծված իրավիճակում։ Դրա փոխարեն 600 հոգին բավականին լուրջ ուժ էր կառավարության դիմաց բողոքի ակցիա անելու և իրենց համար առնվազն փոխհատուցում կամ այլ հնարավորություններ պահանջելու։

Հենց նման տարօրինակ որոշումների դեմ հանրության չընդվզելու հանգամանքն էլ հարուցում է իշախնությունների սանձարձակության նոր ալիք, վերջնականապես կտրվելով հանրությունից և մարդկանց խնդիրներից՝ նախկին սովածների այս խմբակը շարունակելու է լուրջ վնաս հասցնել ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլև շարքային քաղաքացուն։

Քրիստինե Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular