ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը սպառնում է Հայաստանին՝ ԵՄ առաքելության պատճառով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական նոր առաքելություն ստեղծելու որոշումը ոչ միայն լրջորեն մտահոգել է Ռուսաստանին, այլ նաև Ռուսաստանի ԱԳՆ–ն անցել է բացահայտ սպառնալիքների։ Տարածած հաղորդագրության մեջ ռուսական կողմն ընդգծում է, թե եվրոպական ներկայությունը Հայաստանում ավելի հավակնոտ է լինելու, քան մոնիթորինգի մեխանիզմը, որը Հայաստանում գործել է անցյալ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին։

«Եթե Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Անդրկովկասում խաղաղությամբ, ապա նրանք Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության պայմանները»,- ասվում է Ռուսաստանի ԱԳն հայտարարության մեջ, նշվում է, թե Եվրամիության դիտորդների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել հակասությունները։ Ռուսական կողմը նաև ընդգծել է, որ Երևանում առանց տրամաբանական ավարտին հասցնելու ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ «Եթե հայ դաշնակիցները շահագրգռված մնան օգտագործելու ՀԱՊԿ ներուժը, ապա այդ առաքելությունը կարող է արագ տեղակայվել Հայաստանում»,- ասվում է հայտարարության մեջ։

44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանը բազմիցս է մեղադրանքներ հասցեագրել ՀԱՊԿ-ին՝ բավարար չափով իր պարտավորությունները չկատարելու, ինչպես նաև հայկական կողմի խնդրանքները մերժելու վերաբերյալ, իսկ ՀԱՊԿ ղեկավարների վերջին նիստում Հայաստանն ընդհանրապես հայկական կողմի խնդրանքը մերժեցին, և Նիկոլ Փաշինյանը ստիպված էր հրաժարվել ամփոփիչ փաստաթուղթը ստորագրելուց, այդուհանդերձ հասկանալի էր, որ ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի ցանկացած գործողություն Ռուսաստանը չափազանց ծանր է ընդունելու, իսկ արդեն Եվրամիության 100-ից ավելի դիտորդներին Հայաստանում տեղակայելը Ռուսաստանը դիտարկում է որպես իր անձնական շահերին հասցված հարված, ուստի և առայժմ միայն սպառնում է, սակայն չի բացառվում նաև համապատասխան գործողությունների անցնել՝ ընդհուպ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի սրումը։ 

Թերևս Փաշինյանը լուրջ երաշխիքներ է ստացել իր արևմտյան հովանավորներից, որ նման զարգացումների դեպքում կաջակցեն իրեն, կամ կկանխեն ռուսական ներկայությունը, հատկապես հաշվի առնելով հակառուսական տրամադրությունների աճը, դժվար թե Հայաստանում ռուսները կարողանան նախկինի պես սրել իրավիճակը, սակայն ցանկացած նման սրում հղի է լրջագույն վտանգներով առաջին հերթին Հայաստանի Հանրապետության համար։

Անի Թումանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular