ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիվանագիտական կորպուսը ընդդեմ արտգործնախարարի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի արտգործնախարարությունում առայժմ բավականին խուլ խռովություն է հասունանում, որը սակայն կարող է նաև պայթել։ Բանն այն է, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները տարբեր երկրներում, ինչպես և արտգործնախարարության աշխատակազմը, լուրջ խնդիրների են բախվում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հարաբերութուններում։ Մենք բազմիցս նշել ենք, որ Միրզոյանը չի վստահում նախկինից մնացած պրոֆեսիոնալ դիվանագետներին, սակայն նաև չունի համապատասխան կադրեր՝ դեսպաններին փոխելու և իր մտերիմներին նշանակելու համար։

Հատկապես խնդիրները սրվել են սեպտեմբերյան ագրեսիայից հետո, ավելի ծավալվել Արցախի շրջափակումից հետո։ Արտգործնախարարությունը տարբեր երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներին հստակ դիրեկտիդներ է ուղարկել՝ համապատասխան աշխատանք տանելու տարբեր երկրներից Ադրբեջանի գործողությունները դատապարտելու հայտարաություններ բերելու վերաբերյալ՝ յուրաքանչյուրին իր հնարավորությունների չափով, իսկ հանձնարարականներից դուրս արդեն կատարված աշխատանքը դրական էր գնահատվելու նշված դեսպանների համար։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ միայն հատուկենտ դիվանագետներ են կատարել կամ գերակատարել արտգործնախարարության մշակված պլանը։ Մեծ մասը բացարձակապես մատը մատին չի խփել և խնդիրն ամենևին էլ ոչ թե անկարողությունն է, այլ պարզապես չեն ցանկացել կատարել Միրզոյանի հրահանգը։

Ի դեպ, երբ արտգործնախարարը դժգոհել է մի շարք դեսպանների նման վարքից, նրան անմիջապես ցույց են տվել իր քաղաքական թիմի կողմից իրականացված նշանակումները, փաստել, որ դիվանագիտական համապատասխան կրթություն չունեցող, բայց Փաշինյանի քմահաճույքով դեսպան նշանակված անձանց մեծ մասն ընդհանրապես որևէ քայլ չի կատարել այդ ուղղությամբ։

Դա վերաբերում է թե՛ Բալթյան երկրներում դեսպան Հովհաննես Իգիթյանին, թե՛ Ուկրաինայում դեսպան Վլադիմիր Կրապետյանին և մյուսներին։ Ուստի և, ինչպես նշում է մեր աղբյուրը, արտգործնախարարությունում առայժմ հների և նորերի իսկական կռիվ է սկսել, որը կարող է լրջորեն խաթարել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչական աշխատանքը։

Սարգիս Գուլքանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular