ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մացոյի» սիրտը պաշտոն է ուզում. Փաշինյանի սրտի տխրահռչակ դատավորը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սիրո և ջերմության այն բաժինը, որով Նիկոլ Փաշինյանը պարուրել է տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանին, գնալով ավելի այլասերված դրսևորումներ է ստանում։

Քաղաքական բազմաթիվ գործերով հայտնի, նախկին ու ներկա բոլոր իշխանությունների ժամանակ ընդդիմադիրներին առանց աչքը թարթելու դատապարտող «Մացոն» հիմա էլ նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի նստավայրի նախագահի պաշտոնակատար։

Ի դեպ, օրենքի ուժով նախագահի հաստիքը թափուր մնալու ժամանակ նշանակվում է տարիքով ամենամեծ դատավորը։ Կենտրոնի նստավայրում տարիքով ավելի մեծ էր Գագիկ Պողոսյանը, սակայն նա կամ հրաժարվել է այդ պաշտոնից, կամ էլ մեր տեղեկություններով՝ ստիպել են հրաժարվել և դրանից հետո դատարանի նախագահի պաշտոնակատար է դարձել Մնացական Մարտիրոսյանը։

Կարճ ժամանակ առաջ էլ Մարտիրոսյանին առաջարկել էին Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում, խոսակցություններ էին շրջանառվում, թե անձամբ Նիկոլ Փաշինյանը նրան խոստացել է Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնը, սակայն հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների և հանրության բուռն դժգոհության պայմաններում, Մարտիրոսյանը ստիպված եղավ դիմում գրել և հրաժարվել հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնից։

Այդուհանդերձ, տխրահռչակ դատավորի սիրտը պաշտոն էր ուզում և ի վերջո նրա համար հարմար մի բան են գտել՝ նշանակելով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի նստավայրի նախագահի պաշտոնակատար։

Թերևս ավելորդ չէ նշել, որ նույն Մարտիրոսյանը ժամանակին դատել է հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, այժմ էլ նրա վարույթում են գտնվում հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, այլ ընդդիմադիրների դատաքննություններ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն էլ մահացավ հենց Մնացական Մարտիրոսյանի առաջին իսկ դատական նիստի ժամանակ։

Թերևս հարկ է արձանագրել, որ Փաշինյանն այնքան էլ անկեղծ չէ Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ իր սիրո դրսևորումներում, շատ «ավելի ճիշտ կլիներ», եթե նրան միանգամից Գլխավոր դատախազ , կամ Վճռաբեկ դատարանի նախագահ նշանակեին։

Մանասե Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular