ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արատավոր ավանդույթի շարունակությունը. առանցքային խնդիրներին տեղեկանում ենք դրսից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վաղուց ձևավորված արատավոր ավանդույթի համաձայն՝ Հայաստանին և Արցախին վերաբերող կարևորագույն տեղեկությունները հայ հասարակությունն իմանում է ոչ թե սեփական իշխանություններից, այլ Ադրբեջանից կամ Ռուսաստանից։

Երեկ էլ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ամփոփիչ ասուլիսում հայտարարել է, թե Արցախի և ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են, քննարկումներ են ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ։ «Լաչինի միջանցքի հարցը շուտով կկարգավորվի»,-հայտարարել էր Լավրովը։

Նա նաև մի շարք մեղադրանքներ էր հասցեագրել Հայաստանի իշխանությունների հասցեին, նշել, թե Լեռնային Ղարաբաղում ՀԱՊԿ առաքելությունը չեղարկելու որոշումը չի կայացվել, քանի որ հայ գործընկերները պահանջել են փաստաթղթում դատապարտել Ադրբեջանի գործողությունները։

Ավելին, Լավրովը Հայաստանի իշխանություններին մեղադրել էր Եվրամիությանը նախընտրություն տալու համար։ «Եթե եվրամիության առաքելությունը լինի առանց Ադրբեջանի համաձայնության, այն անարդյունավետ կլինի»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Սերգեյ Լավրովի հայտարարությունները՝ հատկապես դրանց առաջին մասը, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ, սառը ցնցուղ էր ողջ հասարակության համար, որևէ պաշտոնական տեղեկատվություն մինչ Լավրովի հայտարարությունը այդպես էլ չի եղել։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է գումարել, որին մասնակցել են նաև Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչները և նա այդ նիստում հաստատել է հանդիպման փաստը, տեղեկացրել, որ հունվարի 15-ին ռուսական կողմի միջնորդությամբ կազմակերպել է հաղորդակցություն ադրբեջանական կողմի հետ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով, սակայն Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ մայրուղու վերաբացման ուղղությամբ որևէ առաջընթաց չի արձանագրվել, դրա փոխարեն հունվարի 17-ին գազամատակարարման խաթարման հետևանքով ստեղծվել են նոր լրջագույն խնդիրներ։

Դրական է, Արցախի իշխանությունները փորձում են բանակցել Ադրբեջանի հետ և ինչ որ պայմանավորվածությունների հանգել։ Միակ խնդիրը, որը վերաբերում է պետական համակարգի նկատմամբ վստահության պակասին, դա հերթական անգամ տեղեկությունները ոչ թե հայկական պաշտոնական խողովակներով, այլ օտար երկրների ներկայացուցիչների բերանից իմանալն է, ինչը լրջորեն խաթարում է հանրային վստահությունը թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի պետական համակարգերի նկատմամբ։

Ալիտա Վրացյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular